ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամների և այլընտրանքային անդամների հինգերորդ քննարկումը տեղի կունենա օգոստոսի 19-ին

ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամների և այլընտրանքային անդամների հինգերորդ քննարկումը տեղի կունենա օգոստոսի 19-ին

ԷկոԼուր

Օգոստոսի 19-ին, ժամը 16:00-18:00, ք. Երևան, Փավստոս Բուզանդի 97/2, «ՀՈԼԻԴԵՅ ԻՆՆ ԷՔՍՊՐԵՍ ԵՐԵՎԱՆ» հյուրանոցում (Holiday Inn Express Yerevan) տեղի կունենա «ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ, ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳ»-ի վերաբերյալ հինգերորդ (վերջին) քննարկումը և կարգի հաստատումը:

Օրակարգում՝

1. «ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ, ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳ»-ի հաստատում

2. Ընտրական հանձնաժողովի անդամների ընտրություն և հանձնաժողովի կազմի հաստատում

Տեղեկացնում ենք, որ քննարկված և վերջնականացված Կարգի նախագծի համաձայն Ընտրական հանձնաժողովը ձևավորվում է Կարգով սահմանված ընտրողների կողմից, որոնք ներառում են

  •    Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող այն հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների (այդ թվում՝ մարզային կառույցների) լիազոր ներկայացուցիչներին, որոնք ընտրությունների նշանակման օրվան նախորդող առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում հրապարակային ու պարբերաբար արտահայտել են դիրքորոշում հանքարդյունաբերության պատասխանատու քաղաքականության և/կամ հնարավոր ազդեցությունների և/կամ ԱՃԹՆ-ին վերաբերելի այլ թեմաների առնչությամբ, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ձևաչափով պատրաստ են հրապարակել վերջին մեկ տարվա իրենց գործունեության մասին տվյալները, այդ թվում՝ ֆինանսավորման աղբյուրներն ու ստացված գումարները: Կարգի իմաստով մարզային կառույց է համարվում  Հայաստանի Հանրապետության որևէ մարզում առնվազն վերջին հինգ տարում գործունեություն իրականացնող կազմակերպությունը:
  •    Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող գիտակրթական կազմակերպությունների ներկայացուցիչները (յուրաքանչյուր կառույցից մեկ հոգի):

Համաժողովին մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով մինչև ս.թ. օգոստոսի 18-ը, ժամը 17:00:

Մարզային կառույցների ներկայացուցիչների համար կապահովվի հեռակա ինտերնետային կապ: Հեռակա կարգով համաժողովին մասնակցող կառույցները ընտրական հանձնաժողովի ընտրության փակ գաղտնի քվեարկությանը կարող են մասնակցել՝ իրենց ձայնը պատվիրակելով համաժողովի մասնակիցներից մեկին: Հակառակ դեպքում, նրանք կարող են ձեռնպահ մնալ քվեարկությունից:

Գրանցման ընթացքում ձևաթղթում խնդրում ենք նաև ներկայացնել Ընտրական հանձնաժողովի անդամության մինչև 5 թեկնածուների անուններ: Կարգի համաձայն Ընտրական հանձնաժողովի կազմում կարող են առաջադրվել հանրության շրջանում վստահություն վայելող անձինք, որոնց գործունեությունը պարտադիր չէ, որ առնչվի հանքարդյունաբերության ոլորտին: Ընտրական հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել ՔՀԽ անդամի կամ այլընտրանքային անդամի ընտրության համար հավակնող կառույցների ղեկավար մարմինների կամ աշխատակազմի ներկայացուցիչներ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՃԹՆ-ի ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցությունը:

16:01 Օգոստոս 15, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news