Փոփոխություններ «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի ղեկավար կազմում

Փոփոխություններ «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի ղեկավար կազմում

ԷկոԼուր

«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության տնօրենների խորհուրդը «Լիդիան Ինթերնեյշնլի» նոր նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն է նշանակել Ժոաո Կարելլիոյին: Նա այս պաշտոնում կփոխարինի Հովարդ Սթիվենսոնին: Տնօրենների խորհրդի նախագահ Գորդոն Ուայլին խորհրդի անունից ասել է. «Մենք շնորհակալություն ենք հայտնում պարոն Սթիվենսոնին վերջին 4 տարիների ընթացքում Լիդիանին մատուցած իր ծառայությունների և ներդրած ավանդի համար, որոնք հասցրեցին Ամուլսարի ծրագիրը շինարարության ավարտական փուլ: Մենք ողջունում ենք պարոն Կարելլիոյին Լիդիանում: Նա բերում է զգալի փորձառություն, ինչը կարևոր կլինի Ամուլսարի ծրագրի շինարարության ավարտի և հետագա առաջընթացի համար»:

Ժոաո Կարելլիոն ունի ավելի քան 30 տարվա փորձառություն հանքարդյունաբերության և ռեսուրսների կառավարման ոլորտներում՝ տարբեր երկրներում: Ներկայումս նա նաև հանդիասնում է «TMAS Resources Inc.» և «Lucky Minerals Inc.» ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ: Նրա աշխատանքային գործունեությունը ընդգրկում է հանքարդյունաբերական ծրագրերում ղեկավար պաշտոններ Լատինական Ամերիկայում, Եվրոպայում և այլուր: Պարոն Կարելլիոն 2012-2014թթ. եղել է «Eco Oro Minerals Corp.»-ի նախագահը, գլխավոր գործադիր տնօրենն ու տնօրենների խորհրդի անդամ, ինչպես նաև 2007-2012թթ. «Lundin Mining Corporation»-ի գործադիր փոխնախագահը և գործառնական գծով գլխավոր տնօրենը: Ունի հանքարդյունաբերական ինժեների բակալավրի աստիճան Միացյալ թագավորության Նյուքասլ Ըփոն-Թայնի համալսարանից և Բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան Միացյալ թագավորության Եվրոպական կառավարման դպրոցից:
Այս մասին տեղեկացնում է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը:

18:59 Մայիս 03, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news