Բողոքի ցույց Քաջարանում, կոմբինատի աշխատակիցները պահանջում են աշխատավարձի բարձրացում

Բողոքի ցույց Քաջարանում, կոմբինատի աշխատակիցները պահանջում են աշխատավարձի բարձրացում

ԷկոԼուր

Այսօր` մայիսի 10-ի առավոտյան, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները բողոքի ցույց են կազմակերպել: Նրանք կոմբինատի ղեկավարությունից պահանջել են բարձրացնել իրենց աշխատավարձերը:

ԷկոԼուրի հետ զրույցում Քաջարանի բնակիչը հայտնեց, որ կոմբինատի ղեկավարության հետ աշխատակիցներին հանդիպել այդպես էլ չի հաջողվել: Կոմբինատի ղեկավարության անունից աշխատակիցներին խոստացել են հանդիպել իրենց հետ վաղը` մայիսի 11-ի առավոտյան:

«Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո մարդկանց միջից վախը դուրս է եկել, և մարդիկ բողոքում են: Արդեն 6 ամիս է` պետք է բարձրացնեին աշխատավարձերը, բայց չեն բարձրացրել: Իմ իմանալով` կոմբինատը հիմա կանգնած է: Ոչ թե աշխատողներն են հրաժարվել աշխատելուց, այլ ղեկավարությունն է որոշել: Թող կանգնեցնեն, միևնույն է, մենք խեղճացած ու պարտքերով ենք ապրում: Մեր ստացածն ինչ է` 200-250 հազար դրամ, իսկ իրենք միլիոներ են ստանում: Մենք չենք աշխատի, իրենք էլ չեն հարստանա», - ասաց Քաջարանի բնակիչը:

Նա նշեց, որ Քաջարանի հանքավայրի և կոմբինատի շահագործման հետևանքով մեծ բնապահպանական և առողջապահական վնասներ են կրում:  «Իրենց արտանետումներից օդը շնչել չի լինում, անգամ խոտերն են մգացել, իսկ Ողջի գետով մոլիբդեն է հոսում: Ունենք լուրջ առողջական խնդիրներ, փոքրից մեծ հիվանդ ենք, և դա հետևանք է այդ ծանր մետաղների», - բողոքեց բնակիչը:

Մայիս 10, 2018 at 18:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր