Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը վերսկսեց աշխատանքը. գործադուլն ավարտված է

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը վերսկսեց աշխատանքը. գործադուլն ավարտված է

ԷկոԼուր

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը վերսկսեց աշխատանքը, կոմբինատի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման պահանջով 4 օր շարունակված գործադուլն ավարտված է: Այս մասին ԷկոԼուրը տեղեկացավ Ագարակի քաղաքապետարանի մամլո ծառայությունից:

Գործադուլը դադարեցնելու նպատակով աշխատակիցների հետ բանակցել են կոմբինատի տնօրեն գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովը, «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ի արհեստակցական կազմակերպության նախագահ Սամվել Միքայելյանը` խոստանալով հնարավորության սահմաններում առաջիկայում բավարարել աշխատակիցների պահանջները: Բնականոն աշխատանքային ռեժիմի վերադառանալու կոչով այսօր գործադուլավորներին դիմել է նաև Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը:

Հիշեցնենք, որ կոմբինատի աշխատակիցները պահանջում էին աշխատավարձերի բարձրացում 30 տոկոսով:

 

Մայիս 18, 2018 at 18:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր