«Ագապե» ՍՊԸ-ի նավթի ու գազի որոնման աշխատանքների երկրորդ հանրային լսումները Կապանում հետաձգվեցին

«Ագապե» ՍՊԸ-ի նավթի ու գազի որոնման աշխատանքների երկրորդ հանրային լսումները Կապանում հետաձգվեցին

ԷկոԼուր

«Ագապե» ՍՊԸ-ի նավթի ու գազի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի  հանրային լսումները Կապանում հետաձգվեցին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի առաջարկով: Մինչ լսումների մեկնարկը տեղի ակտիվ հասարակությունը բոյկոտել էր լսումների իրականացումն ու քաղաքապետի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել, որ դահլիճում քննարկում անցկացնեն, սակայն դա չի համարվի հանրային քննարկում:

Քննարկման ընթացքում հնչեցին առաջարկություններ հանրաքվեի միջոցով որոշել՝ թույլ տալ ընկերությանն անցկացնել աշխատանքներ, թե՝ ոչ: Երկու մասնակից առաջարկեցին տալ համաձայնություն նավթի ու գազի որոնման աշխատանքների համար:

«Ագապե»  ՍՊԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հրաչ Ջաբրայանն ասաց, որ 35 մլն-ի ներդում են անելու, որպեսզի իրականացնեն նավթի ու գազի որոնման աշխատանքները:

«Հայաստանում եթե հայտնաբերվի նավթ ու գազ, դա ամբողջովին կփոխի Հայաստանի պատմությունը», - ասաց Հրաչ Ջաբրայանը: Դահլիճի մեծ մասը դեմ էր ընկերության գործունեությանը` պնդելով, որ իրենց աչքի առաջ ունեն տարածաշրջանի հանքարդյունաբերական ձեռնարկությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

ԷկոԼուրի հարցին, թե արդյոք ընկերությունը նավթ կարդյունահանի, եթե պաշարներ հայտնաբերվեն բնության հատուկ պահպանող տարածքներում, ՀՀ բնապահպանության նախարարության փորձագետ Զարուհի Զուռնաչյանը պատասխանեց. «Միանշանակ չի թույլատրվի»:

Այսօր նախատեսված երկրորդ հանրային քննարկումը օրենքով նախատեսված վերջին հանրային քննարկումն էր:

17:28 Նոյեմբեր 05, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news