Ակցիա կառավարության շենքի դիմաց՝ ի պաշտպանություն Արթուր Գրիգորյանի

Ակցիա կառավարության շենքի դիմաց՝ ի պաշտպանություն Արթուր Գրիգորյանի

ԷկոԼուր

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին հունվարի 24-ին բողոքի ակցիա իրականացրեց ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ի պաշտպանություն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի արդեն նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի:

Գասպարին անընդունելի որակեց Արթուր Գրիգորյանի պաշտոնանկությունը՝ նշելով, որ կառավարությունն ազատվում է ոչ յուրային կադրերից:

«Իշխանությունը պետք է ժողովրդի հետ պարզ ու շիտակ խոսի: Քողարկել, որ մենք այս կադրերին, մասնավորապես Արթուր Գրիգորյանին, փոխարինում ենք ավելի լավ կադրերով, ուղղակի անընդունելի է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վարդգես Գասպարին:  

Արթուր Գրիգորյանն ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից սույն թվականի հունվարի 21-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Կառավարությունում մեկնաբանեցին՝ կադրային նշանակումները և ազատումները միտված են ավելի բարձրակարգ մասնագետների ներգրավմանը։

«Գործող իշխանության մեծամասնությանը մենք համարում ենք անփորձ, դրանց հանդուրժում ենք, իսկ այսպես ասած այդ ո՞ր թերությունն էր Արթուր Գրիգորյանի մոտ, որն անհանդուրժելի էր, անհետաձգելի էր, և անհապաղ պետք էր նրան աշխատանքից ազատել: Սա սխալ ճանապարհ է, սա ոչ ճիշտ, ոչ շիտակ մոտեցում է», - նշեց քաղաքացիական ակտիվիստը:

15:45 Հունվար 24, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news