«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը դատի է տվել «Լիդիան Արմենիա»-ին

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը դատի է տվել «Լիդիան Արմենիա»-ին

ԷկոԼուր

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ընդդեմ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի: ԶՊՄԿ-ն պահանջում է պարտավորեցնել «Լիդիան Արմենիա»-ին հրապարակայնորեն հերքելու 2018 թ-ի հուլիսի 26-ին ընկերության ֆեսբուքյան և յութուբյան էջերում հրապարակված իրականությանը չհամապատասխանող և զրպարտչական բնույթի տեղեկությունները:

Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել, ներկայում հայցը գտնվում է դատաքննության փուլում: Գործը քննում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Մի քանի դատական նիստ արդեն տեղի է ունեցել: Հերթական նիստը նշանակված է ս.թ. ապրիլի 10-ին՝ ժամը 11:30-ին:

 

 

15:58 Ապրիլ 04, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news