ԷկոԼուրի հարցումը տեսչական մարմնին ԶՊՄԿ-ում անցկացված ստուգման վերաբերյալ

ԷկոԼուրի հարցումը տեսչական մարմնին ԶՊՄԿ-ում անցկացված ստուգման վերաբերյալ

ԷկոԼուր

ԷկոԼուրը հարցում է ուղարկել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում անցկացված տեսչական ստուգումների վերաբերյալ: Հարցման մեջ նշված է.

«Սույն թվականի մարտին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հրապարակեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում անցկացված տեսչական ստուգումների արդյունքները:

Հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը` խնդրում ենք տրամադրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում անցկացված ստուգումների վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը`

• ստուգման ակտի պատճեն (կամ ամբողջական բովանդակությունը բացի արդեն իսկ հրապարակված պաշտոնական հաղորդագրությունից)
• հայտնաբերված իրավախախտումների արձանագրությունը
• ստուգման արդյունքում տրված ամբողջական հանձնարարականները
• այլ գերատեսչություններին ներկայացված միջնորդագրերը կամ առաջարկությունները
• Պետական եկամուտների կոմիտեին ներկայացված տեղեկատվությունը
• շրջակա միջավայրին պատճառված վնասի հաշվարկները բոլոր բաղադրիչներով
• ջրի և տիղմի լաբորատոր փորձաքննության բոլոր արդյունքները»:

19:17 Ապրիլ 25, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news