Եղեգնաձորն էլ միացավ մետաղական հանքարդյունաբերությունը մերժած համայնքներին. ՀԲՃ

Եղեգնաձորն էլ միացավ մետաղական հանքարդյունաբերությունը մերժած համայնքներին. ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատ

2019թ․ մայիսի 23-ին Եղեգնաձոր համայնքի ավագանին ընդունել է «Համայնքը էկոտնտեսական տարածք դարձնելուև համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու՝ համայնքի բնակիչների կողմից ներկայացված առաջարկությանը հավանություն տալու մասին» որոշում։ Այն ընդունվել է 6 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով։ Որոշման մեջ նշված է հետևյալը․

«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով շարադրված տեղական ինքնակառավարման սկզբունքով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավելի քան երկու հազար հինգ հարյուր բնակիչների կողմից ներկայացված հանրագիրը.   

1. Տալ համաձայնություն համայնքի բնակիչների 2019թ. մայիսի 3-ին համայնքի ղեկավարին և ավագանուն ներկայացրած «Եղեգնաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Նշենք, որ մայիսի 3-ին Եղեգնաձորի բնակիչները կոլեկտիվ հանրագիր էին ներկայացրել համայնքի ղեկավարին և ավագանուն։ Հանրագիրն ամրագրված էր շուրջ 2500 քաղաքացիների ստորագրություններով, որով նրանք խնդրում և պահանջում էին․

1․ Ընդունել որոշում, որով կարգելվի և ապագայում կբացառվի Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում և ընդհանուր առմամբ Վայոց ձորի մարզում իրականացնել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ:

2․ Համայնքների անդամներին ներգրավելով՝ մշակել Եղեգնաձոր համայնքի ու Վայոց Ձորի մարզի էկոլոգիապես կենսակայուն և կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր, որի իրականացման համար մենք պատրաստ ենք աջակցել ՀՀ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին:

Հանրագրի ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Հիշեցնենք, որ մինչ այս մետաղական հանքարդյունաբերությունն իրենց բնական միջավայրերում թույլ չտալու նախաձեռնությամբ հանդես էին եկել Հայաստանի ևս չորս համայնք՝ 2018թգարնանը Նոյեմբերյանը, 2018թաշնանը՝Ջերմուկը, 2019թ ապրիլին՝ Գլաձորը և 2019թ մայիսին՝ Արենին։ Այդ համայնքների ավագանիները նույնպես համապատասխան որոշումներով հաստատել են իրենց ընտրած քաղաքացիների կամարտահայտությունը։

13:48 Մայիս 27, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news