«ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ն Կապան համայնքում նավթ ու գազ կորոնի, բնապահպանության նախարարությունը տվեց դրական եզրակացություն

«ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ն Կապան համայնքում նավթ ու գազ կորոնի, բնապահպանության նախարարությունը տվեց դրական եզրակացություն

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը թույլատրեց «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ին Կապան խոշորացված համայնքի վարչական սահմանում նավթ ու գազ որոնել: Աշխատանքները նախատեսում են սկսել 2019թ-ի ապրիլին և ավարտել 2024թ-ի մարտին: Ընկերությունը Կապանում իրականացնելու է նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրություն սեյսմավիբրատորների օգնությամբ:

Տրամադրելով դրական եզրակացություն՝ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը մի քանի պահանջ է սահմանել.

1. Բացառել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները հատուկ պահպանվող և անտառային տարածքներում:

2. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման ընթացքում, ելնելով տարածքի յուրահատկությունից, անհրաժեշտ է խստագույնս հետևել նախնական գնահատման հայտի փաստաթղթերում ամրագրված բնապահպանական միջոցառումների կատարմանը և սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը:

3. Հորատման տեղամասը և խորությունը որոշելուց հետո՝ մինչև իրականացումը, անհրաժեշտ է բնապահպանության նախարարություն շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացնել երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը՝ հորատման աշխատանքների իրականացմամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի հասարակության 27 ներկայացուցիչ, որոնց թվում՝ բնապահպաններ,քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, մշակույթի գործիչներ և քաղաքական կուսակցություններիներկայացուցիչներ, պարզապես ակտիվ քաղաքացիներ բացասական կարծիք են ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարություն«ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ի ՀՀ տարածքի 6-րդ պայմանական տարածքում` Կապան համայնքում նախատեսվող նավթի և բնական գազիերկրաբանական ուսումնասիրության հայտի վերաբերյալ: Նրանք պահանջում էին մերժել հայտը:

18:48 Մայիս 31, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news