Կապանում անձրևից հետո թթվային գետակներ են հոսում. ահազանգ

Կապանում անձրևից հետո թթվային գետակներ են հոսում. ահազանգ

ԷկոԼուր

ՀՀ Սյունիքի մարզում, Կապան քաղաքից 1 կմ հեռավորության վրա գտնվող Կավարտի լքված հանքավայրի թափոնակույտերից առաջացած դեղնավուն թթվային ջրերը, որոնք հարուստ են ծանր և վտանգավոր մետաղներով, լցվում են Ողջի գետը, ինչպես նաև՝ հոսում Կապան քաղաքի փողոցներով: Այս մասին ԷկոԼուրին ահազանգում է Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունը, որն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Կապանի բնակիչների կողմից արված լուսանկարները և հետևյալ գրառումը կատարել. 

«Կապանում անձրևից հետո այսպիսի թթվային գետակներ են հոսում փողոցների մի մասով։ Դեռ 40 տարի առաջ հանքից մնացած թափոնակույտերից, ինչպես նաև հանքուղիներից ծանր և վտանգավոր տարրերով հարուստ այս հեղուկն անդադար տարածվում է բնական միջավայրում՝ իր հետևանքները թողնելով նաև մարդկանց առողջության վրա:

Լուսանկարներն արվել է մեր կապանցի աջակիցներից մեկի կողմից 2019թ․ մայիսի 26-ին»։

Մեկ այլ գրառման մեջ հրապարակվել են Կապան քաղաքում թռչնի թռիչքից արված լուսանկարները.

«Տեսնում եք, թե ինչպես են Կավարտի լքված հանքի և մյուս հանքերի թափոնակույտերից առաջացած դեղնավուն թթվային ջրերը, որոնք հարուստ են ծանր և վտանգավոր մետաղներով՝ լցվում Ողջի գետը»:

Կավարտի լքված հանքավայրի աղտոտված ջրերը Կապան քաղաքի կենտրոնում միանում են Ողջի գետին: Լուսանկարներն արված են 2019 թ. մայիսի 31-ին:

12:14 Հունիս 03, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news