Բնապահպանական հանրային դատարանի դատավորներն ամփոփեցին կայացրած վճիռների վերաբերյալ պետական պատասխանատու մարմինների արձագանքը

Բնապահպանական հանրային դատարանի դատավորներն ամփոփեցին կայացրած վճիռների վերաբերյալ պետական պատասխանատու մարմինների արձագանքը

ԷկոԼուր

Հունիսի 28-ին Մեդիա կենտրոնում Բնապահպանական հանրային դատարանի դատավորներն ամփոփեցին կայացրած վճիռների վերաբերյալ պետական պատասխանատու մարմինների արձագանքը:

Բնապահպանական հանրային դատարանը քննեց «Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների պաշարի հաշվեկշռի խախտման վերաբերյալ», «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ», «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ», «Սևանա լճին սպառնացող վտանգների մասին», «Հայաստանում զարգացող մետաղական հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա» գործերը և այդ գործերի վերաբերյալ վճիռները ուղարկեց ՀՀ կառավարությանը, ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ անվտանգության խորհրդին:

Բնապահպանական հանրային դատավարությունները կազմակերպել էր «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն: Ասուլիսին մանսակցեցին էկոլոգ-իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը, իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Զարուհի Հովհաննիսյանի, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը և Լոռու մարզի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը:

Այդպիսով, ՀՀ գլխավոր դատախազությունը արձագանքեց վճիռներում մատնանշված օրինախախտումների բացահայտմամբ`արդեն իսկ հարուցվել է երկու քրեական գործ:
Պաշտոնական արձագանք համապատասխան նախարարությունից չենք ստացել, չնայած որ դատավարություններին մասնակցել են նաև պետական մարմինների միջին օղակների պաշտոնյաներ:

Անվտանգության խորհրդից չկա պաշտոնական պատասխան, սակայն հայտնի դարձավ, որ նրանք հետաքրքրված են ատոմակայանի անվտանգության խնդրով, որը կապված է Արարատյան արտեզյան ջրերի՝ ատոմակայանի հովացման համակարգերի` սպասարկման համար ոչ բավարար լինելու հետ: Մյուս խնդիրը Սևանա լճի կրիտիկական վիճակն է:

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի



18:54 Հուլիս 18, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news