Նիկոլ Փաշինյանը Ջերմուկի բնակչության ներկայացուցիչների հետ քննարկել է Ամուլսարի հետ կապված իրավիճակը

Նիկոլ Փաշինյանը Ջերմուկի բնակչության ներկայացուցիչների հետ քննարկել է Ամուլսարի հետ կապված իրավիճակը

ԷկոԼուր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. սեպտեմբերի 6-ին կառավարությունում հանդիպում է ունեցել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակչության ներկայացուցիչների հետ, հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակը: Մասնավորապես, անդրադարձ է եղել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ընթացակարգերին, ծրագրի մոնիթորինգի հարցին, խնդրի իրավական, տնտեսական, բնապահպանական ասպեկտներին և հանրային մտահոգություններին:

Վարչապետը կարևորել է կառավարություն-հասարակություն երկխոսությունը հանրությանը հուզող հարցերի շուրջ և նշել, որ Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի լուծումը պետք է հենված լինի Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահի վրա, իսկ հետագա քայլերը պետք է իրականացվեն՝ հաշվի առնելով ծրագրի բոլոր բաղադրիչները համալիր ամբողջության մեջ դիտարկելու կարևորությունը:

18:11 Սեպտեմբեր 06, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news