Պարզվեց Ողջի գետի աղտոտման պատճառը

Պարզվեց Ողջի գետի աղտոտման պատճառը

ԷկոԼուր

Հոկտեմբերի 27-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվեցին պղտորված Ողջի գետի նոր լուսանկարները: «Զբոսավարներ Հարավից» ՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանը, տեղադրելով աղտոտված գետի լուսանկարը, գրեց. «Հենց նոր վերադարձա Գեղի գետի գետաբերանից։ Այնտեղ էին նաև բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները։ Ջուրն այնտեղ պարզ էր։ Պղտոր հոսքը Ողջի գետն էր թափվում «Ջրախորի» ՀԷԿ-ի թունելից։ Պարզվեց, որ ՀԷԿ-ը ԶՊՄԿ-ի պոչատարի վթարի հետևանքով պոչանքով լցված թունելն էր մաքրում, որն էլ Ողջի գետի հերթական պղտորվելու պատճառ հանդիսացավ»:

Հիշեցնենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Արծվանիկի պոչամբարի խողովակաշարը վթարվել էր հոկտեմբերի 17-ին, Ողջի գետն աղտոտվել էր արդյունաբերական հոսքաջրերով: ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տարածքում իրականացրել է զննություն, արձանագրել փաստերը, կատարել աղտոտված ջրերի նմուշառումներ, իսկ ընկերությանը հանձնարարվել էր իրականացնել վթարից առաջացած հետևանքների վերացման աշխատանքներ։ Դեպքի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հոկտեմբերի 17-ի կառավարության նիստի ժամանակ նշել էր, որ իրականացվում են քննչական գործողություններ:

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

18:06 Հոկտեմբեր 28, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news