Դատարանը պարտադրեց շրջակա միջավայրի նախարարությանը ներկայացնել «ԷԼԱՐԴ»-ի ուսումնասիրությունների փաթեթը

Դատարանը պարտադրեց շրջակա միջավայրի նախարարությանը ներկայացնել «ԷԼԱՐԴ»-ի ուսումնասիրությունների փաթեթը

ԷկոԼուր

Ս.թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ վարչական դատարանում շարունակվեց Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի շուրջ արդեն չորրորդ տարին ընթացող գործի քննությունը:

Հայցվորները՝ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի իննը բնակիչները, պետական մարմիններից պահանջում են անվավեր ճանաչել Ամուլսարի ծրագրին տրված թույլտվությունները: Պատասխանող կողմերն են ՀՀ բնապահպանության (ներկայում՝ շրջակա միջավայրի), էներգետիկայի և բնական պաշարների (ներկայում՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների) նախարարությունները և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը: Որպես երրորդ կողմ ներգրավված է Ամուլսարի ծրագրի հեղինակ «Լիդիան Արմենիա» ընկերությունը:

ԷկոԼուրի հետ զրույցում հայցվոր կողմի ներկայացուցիչ Թեհմինե Ենոքյանը հայտնեց, որ դատական գործով դատավոր Կարեն Զարիկյանը հիշատակել է Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված «ԷԼԱՐԴ»-ի ուսումնասիրությունները:

«Դատավորն ասաց՝ արդյո՞ք այդ փաստաթղթերը ցանկություն չունեք ներկայացնելու, և պարտադրեց շրջակա միջավայրի նախարարությանը որ հենց ինքն այդ փաստաթղթերի ամբողջ փաթեթը ներկայացնի դատաան որպես միջնորդություն և ակնկալեց բոլոր կողմերից դիրքորոշում փաստաթղթի վերաբերյալ», - ասաց Թեհմինե Ենոքյանը:

Վերջինս նաև հայտնեց, որ մինչև փետրվարի 6-ը նշանակվելու է հաջորդ դատական նիստը: Իսկ մինչ այդ բոլոր կողմերը պետք է դատարանին ներկայացնեն բոլոր միջնորդություններն ու դիրքրոշումները:



14:02 Դեկտեմբեր 06, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news