Հանքարդյունաբերող ընկերությունների հետ քննարկվել են պղնձաձուլարանի կառուցմանը վերաբերող հարցերը

Հանքարդյունաբերող ընկերությունների հետ քննարկվել են պղնձաձուլարանի կառուցմանը վերաբերող հարցերը

ԷկոԼուր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ս.թ. դեկտեմբերի 9-ին հանքարդյունաբերող ընկերությունների հետ քննարկվել են վերամշակող արդյունաբերության կազմակերպմանը, վերամշակման ամբողջական շղթայի ապահովմանը, պղնձաձուլարանի կառուցմանը, այս աշխատանքներում հանքարդյունաբերող ընկերությունների հնարավոր մասնակցությանը և ձևաչափին վերաբերող հարցերը:

Հանդիպմանը մասնակցել են «Զանգեզուրի ՊՄԿ» , «Չաարատ Կապան»,«Ագարակի ՊՄԿ» , «Ախթալայի ԼՀԿ», «Թեղուտ» ՓԲ ընկերությունների գլխավոր տնօրենները, «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության տնօրենի տեղակալը, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն առաջնահերթություն է հռչակել հանքարդյունաբերությունում, մասնավորապես` պղնձաարդյունաբերությունում վերամշակման ամբողջական շղթայի ապահովման գործընթացը և այս աշխատանքներում ակնկալում է հանքարդյունաբերող ընկերությունների մասնակցությունը և գիտելիքների, և ներդրումների և մարդկային ռեսուրսների մասով: «Մեզ համար կարևոր է, որ դուք որպես գործընկեր ներգրավված լինեք այս աշխատանքներում և ներկայացնեք ձեր առաջարկներն ու մտահոգություններն այս նախաձեռնության վերաբերյալ», - ասել է փոխնախարարը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանքարդյունաբերող ընկերությունները կուղարկեն այս շղթայում մասնակցության վերաբերյալ իրենց տեսլականը:

 

Դեկտեմբեր 11, 2019 at 15:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր