Բնապահպանական հանրային դատարանը կքննի Նահատակի պոչամբարի շարունակական ազդեցության գործը

Բնապահպանական հանրային դատարանը կքննի Նահատակի պոչամբարի շարունակական ազդեցության գործը

ԷկոԼուր

Ս.թ. փետրվարի 26-ին՝ ժամը 14:00-ին, Ալավերդի քաղաքի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում Բնապահպանական հանրային դատարանը կքննի ««Նահատակի» պոչամբարի շարունակական ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա» գործը՝ ըստ հասարակական գործիչ Օլեգ Դուլգարյանի դիմումի:

Գործը քննվելու է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի աջակցությամբ:

«Նահատակի» պոչամբարը տարիներ շարունակ աղտոտում է Ախթալա համայնքի Մեծ Այրում, Ճոճկան գյուղերի օդը, հողը, ջուրը, գյուղմթերքը: Բնակիչները բողոքում են առողջական խնդիրներից: Պոչամբարը լցված է և պետք է ռեկուլտիվացվեր 2019թ-ին, սակայն այն շարունակվում է լցվել` իրենից մեծ վտանգ ներկայացնելով շրջակա միջավայրի վրա:

Կքննվի «Նահատակի» պոչամբարի ռեկուլտիվացիոն աշխատանքների ժամկտների խախտման, շրջակա միջավայրի պահպանության համար նախատեսվող միջոցառումների և շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիթորինգի ծրագրի արդյունավետությունը, պատասխանատու լիազոր մարմինների գործունեությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության պահպանման գործում:

Բնապահպանական հանրային դատարանը վճիռը կկայացնի ներկայացված դիմումի, տուժողների վկայությունների, փորձագիտական գնահատականների, շահագրգիռ կողմերի ելույթների, իրավաբանական վերլուծության հիման վրա:

18:22 Փետրվար 25, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news