ԷկոԼուր
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020 թ-ի առաջին եռամսյակի՝ հունվար-մարտ ամիսներին առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկը: Ցանկի առաջին տասնյակում հանքարդյունաբերող ընկերություններից առկա է միայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն: Հայաստանի ամենախոշոր հանքավայր շահագործողը 6-րդ տեղում է՝ 3 479 534 դրամ մուտքով:
Իսկ Հայաստանի ամենամեծ ոսկու՝ Սոտքի հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն ցանկում 11-րդ տեղում է՝ 2 769 864 մուտքով:
Մետաղական հանքարդյունաբերողներից ցանկի առաջին 100 հարկատուների թվում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն՝ 29-րդ տեղում՝ 1324003 դրամ մուտքով և Շահումյանի ոսկու-բազմամետաղային հանքավայրը շահագործող «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն՝ 62-րդ տեղում՝ 707 709 դրամ մուտքով:
Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 132-րդ տեղում է՝ 353 859 դրամ մուտքով:
Էներգետիկ ոլորտի խոշորագույն կազմակերպություններից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2020 թ-ի առաջին եռամսյակի խոշոր հարկ վճարողների ցանկում առաջատարն է ՝ 17 773 025 դրամ մուտքով:
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն ցանկում 12-րդն է՝ 2 480 343 դրամ մուտքով:
Որոտանի ՀԷԿ-երի համալիրը շահագործող «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն 109-րդն է՝ 432 862 դրամ մուտքով:
«Հրազդանի Էներգետիկ կազմակերպություն (Հրազ ՋԷԿ)» ԲԲԸ-ն՝ 115-րդ տեղում է՝ 405 524 դրամ մուտքով:
«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն 120-րդն է՝ 391 839 դրամ մուտքով:
Սևան-Հրազդան ՀԷԿ-երի համալիրը շահագործող «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն 147-րդ տեղում է 331 336 դրամ մուտքով:
«ՁորաՀԷԿ» փոքր ՀԷԿ-ը շահագործող «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ն 348-րդ տեղում է՝ 122 928 դրամ մուտքով:
Ապրիլ 23, 2020 at 18:24