Հանքարդյունաբերություն Տավուշի անտառների հաշվին

Հանքարդյունաբերություն Տավուշի անտառների հաշվին

ԷկոԼուր

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը լիցենզիաներ է տրամադրել Տավուշի մարզի խիտ անտառապատ տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման համար: Խոսքը Տավուշի մարզի Աղետկինի պղինձամոլիբդենային եւ Կանչալաքարի պղնձի հանքերեւակումների մասին է, որոնց ուսումնասիրման լիցենզիան տրվել է «Միկ Մետալ» ՓԲԸ-ին:

Ինչպես փաստում է «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը, այդ տարածքներն ընկած են Նոյեմբերյանից Լոռի տանող հատվածում, հարակից են Լոռու մարզի Թեղուտ եւ Շնող գյուղերին, եւ  երկրաբանները մի որոշ շրջան ապրել են Շնողում: «Երբ որ ես խոսեցի անտառապետերի եւ անտառի ոլորտի աշխատողների հետ, պարզվեց, որ այնտեղ շատ խիտ անտառային տարածք է… Ես այդ հարցը բարձրացրեցի մոտ 2 ամիս առաջ, երբ որ կառավարությունում քննվում էր անտառի խնդիրը, եւ վարչապետը խոստացավ, որ այդ հարցը կքննեն, ու եթե պարզվի, որ դա իրոք անտառային տարածքում է, կկասեցնեն,- ասաց Հակոբ Սանասարյանը եւ ավելացրեց,- Այդ հանքավայրերը Սովետական Միության օրոք ուսումնասիրված են, հիմա նրանք գիտեն, որ այդպիսի հանքավայր կա, ուսումնասիրությունը զուտ ձեւական է: …Պետությունը` ինքը, պիտի իր տարածքներն ուսումնասիրի իր սեփական միջոցներով, իսկ հետո նա կարող է դա վաճառել, կամ ոչ: Հիմա նա տալիս է ուսումնասիրելու եւ շահագործելու լիցենզիան միասին, որն ընդհանրապես անթույլատրելի է»:

15:31 Օգոստոս 22, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news