Կառավարությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ նրան չապավինեն ռացիոնալ տնտեսական զարգացման գործում

Կառավարությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ նրան չապավինեն ռացիոնալ տնտեսական զարգացման գործում

ԷկոԼուր

«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնությամբ խումբը դիմել է վարչապետին առաջարկելով դադարեցնել մետաղական հանքավայրում զարգացող կործանիչ գործընթացը: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հայտնի է, որ Հայաստանում հանքարդյունահանման գործընթացները բուռն զարգացման փուլում են, ինչի խթանը ոլորտը կարգավորող օրենքների ազատականությունն է:
Այսօր արդեն միայն Հրազդանի տարածաշրջանում մետաղական հանքերի շահագործման արտոնագրեր են ստացել առնվազն տասը նախաձեռնողներ: Հրազդանից Հանքավան ընդամենը 25 կմ ձգվող Մարմարիկ գետի գեղատեսիլ ավազանը մոտ ապագայում կարող է վերածվել մեռյալ գոտու `Հրազդանի երկաթի, Թեժ լեռան ալյումինի, Հանքավանի մոլիբդենի և  ոսկու` առնվազն 8 նոր հանքավայրերի հնարավոր շահագործման արդյունքում. ևվ դա այն պարագայում, երբ  տարածքում գրանցված են Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների լանջերին գտնվող

          Կովկասյան մրտավարդենու,

          Հանքավանի ջրաբանական,

          Արզականի և Մեղրաձորի, Մարգահովիտի պետական արգելավայրերը, և

         Դիլիջանի ազգային պարկը:...

Հաշվի առնելով վերոհիշյալ նկատառումները, ինչը հասարակության մեջ լուրջ մտահոգություններ է առաջացնում հանքարդյունաբերության  զարգացման ներկա գործընթացների առնչությամբ, առաջարկում ենք ժամանակավորապես դադարեցնել Հայստանում նոր մետաղական հանքերի շահագործման նախագծերը և կառավարությանն առընթեր ստեղծել համապատասխան մասնագետներից ու բնապահպաններից կազմված մի մարմին` ուսումնասիրելու համար ոլորտում ծավալվող գործընթացները և մշակելու մի  հայեցակարգ, ինչը համակողմանի կհամակարգի Հայաստանի բոլոր տարածաշրջանները` ըստ իրենց առկա ռեսուրսների, զարգացման հեռանկարների ու բնապահպանական խնդիրների, բացառելու համար Հրազդանի տարածաշրջանի` նման հարուստ բնաշխարհ, տուրիզմի զարգացման լուրջ հեռանկարներ, քաղցրահամ, հանքային և ոռոգման ջրերի ահռելի պաշարներ ունեցող տարաÍքում 10-15 տարվա տնտեսական կասկածելի էֆեկտ խոստացող հանքարդյունաբերության զարգացման իրողությունը»:

Նախաձեռնությունը դիմել է ՀՀ վարչապետին սեպտեմբերի 20-ին, եւ նույն օրը ՀՀ կառավարությունը մերժել է հանքարդյունաբերության ոլորտում հարկերի  բարձրացման առաջարկը, որ առաջադրվել է Հայ ազգային կոնգրեսից Ազգային ժողովի պատգամավոր,  նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կողմից: Գործադիրը դա հիմնավորում է նրանով, որ եթե բարձրացնեն հարկերը, ապա այն  վատ ազդեցություն կունենա ներդրողների համար: Այս պատասխանով կառավարությունը ապացուցեց, որ ներդրողների բարեկեցությունը շատ ավելի կարեւոր է, քան հիմնական ռեսուրսները` ջուրը, անտառները, եւ հողը, առանց որոնց հնարավոր չէ ապրել:

Սեպտեմբեր 24, 2012 at 17:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր