Պայթյունի հետևանքով մահացել է «Մեղրաձոր Գոլդ» ընկերության աշխատակիցը

Պայթյունի  հետևանքով մահացել է «Մեղրաձոր Գոլդ» ընկերության աշխատակիցը

ԷկոԼուր

Հուլիսի 23-ին` ժամը 14.30-ին, տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 22-ին ժամը 21.10-ի սահմաններում Կոտայքի մարզում` «Մեղրաձոր» ՍՊԸ-ին պատկանող հանքում, տեղի է ունեցել պայթյուն: Պայթյունի հետևանքով մահացել է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 87 շենքի 14-րդ բնակարանի բնակիչ` 1973 թ. ծնված Ս. Հ.-ը և տուժել է Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի թիվ 18 շենքի 22-րդ բնակարանի բնակիչ` 1959 թ. ծնված Վ. Ս.-ը: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ 2012թ.-ի դեկտեմբերի 12-ին ԷկոԼուրը հարցում էր ուղղել Բնապահպանության նախարարությանը, որտեղ մասնավորապես ասված էր. «Մենք Բնապահպանության նախարարությանը տեղեկացնում ենք նաեւ, որ Մեղրաձորում վաղուց Մեղրաձորի ոսկու հանքավայրի փակ շահագործումից անցել են բաց շահագործման: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում կազմակերպել «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին փորձաքննության համար «Մեղրաձոր Գոլդ» ընկերության ներկայացրած` Մեղրաձորի ոսկու հանքավայրի շահագործման եղանակի փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի ստուգում: Մենք խնդրում ենք տրամադրել մեզ հետեւյալ փաստաթղթերը` Մեղրաձորի ոսկու հանքավայրի շահագործման եղանակի փոփոխության վերաբերյալ հասարակական լսումների անցկացման հայտարարությունը, շահագրգիռ կողմերի կարծիքը, հասարակական լսումների անցկացման ժամկետները, Մեղրաձորի հանքավայրի բաց շահագործման նախագիծը, արձանագրությունը եւ բնապահպանական փորձաքննության եզրակացությունը» (http://ecolur.org/hy/news/mining/risks-of-mining-industry-concentrated-in-meghradzor-resort-zone/4448/).

Բնապահպանության նախարարությունը պահանջված փաստաթղթերը չի տրամադրել:

Հուլիս 23, 2013 at 16:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր