Շիրակի օդի աղտոտման պատճառներից են աղքատությունը, հանքարդյունաբերությունը, տրանսպորտը

Շիրակի օդի աղտոտման պատճառներից են աղքատությունը, հանքարդյունաբերությունը, տրանսպորտը

ԷկոԼուր

Շիրակի մարզի օդի աղտոտման հիմնական պատճառը մարզի սոցիալ-տնտեսական վատ վիճակն է, հանքարդյունաբերությունը, գործարաններն ու ավտոտրանսպորտը:  «Ձմռան ամիսներին բնակչության կողմից ջեռուցման նպատակով զանազան քիմիական բաղադրության նյութերի օգտագործումը խիստ բացասաբար է անդրադառնում օդի որակի վրա: Այդ ամիսներին  օդում ավելանում է ածխածնի օքսիդի, ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունը, հաճախ գերազանցելով ՍԹԽ-ն /սահմանային թույլատրելի խտությունը/ 2-3 անգամ: Մնացած ամիսներին օդի աղտոտվածությունը պայմանավորված է մեխանիկական փոշիով, որը մթնոլորտ է արտանետվում հիմնականում հանքարդյունահանման հետևանքով, ածխածնի օքսիդով, ծծմբի և ազոտի երկօքսիդներով, որոնք արտանետվում են ասֆալտի և բետոնի գործարաններում, ինչպես նաև ավտոտրանսպորտի արտանետումներով, որոնք ևս գրեթե կրկնակի անգամ գերազանցում են ՍԹԽ-ն»,- նշված է է ՀՀ Շիրակի մարզի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության «01. 01.2014 թ. դրությամբ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքների մասին» տեղեկատվության համաձայն Շիրակի մարզում հանքարդյունաբերական ձեռնարկությունները ստացել են ընդերքօգտագործման 61 իրավունք:

Փետրվար 24, 2014 at 12:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր