Երթ դեպի Վայոց ձոր` զորակցելու Ամուլսարի պահապաններին

Երթ դեպի Վայոց ձոր` զորակցելու Ամուլսարի պահապաններին

ԷկոԼուր

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը հուլիսի 1-ին կազմակերպում է երթ դեպի Վայոց ձորի մարզ` Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի դեմ պայքարող բնակիչներին աջակցելու նպատակով:

Երթի մասնակիցներն առավոտյան 9:00-ին Երևանից կմեկնեն Ջերմուկ համայնք, հետո Գնդեվազ բնակավայր, կմիանան դեպի Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհը փակած բնակիչներին` ցույց տալով իրենց աջակցությունը նրանց: Իսկ երեկոյան Ջերմուկում նախատեսվում է անցկացնել մեծ հավաք և համերգ։
Հիշեցնենք, որ արդեն մոտ մեկ շաբաթ է Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի և Գնդեվազ բնակավայրի բնակիչները փակ են պահում դեպի Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհը` թույլ չտալով «Լիդիան Արմենիա» ընկերությանը շարունակել հանքավայրի ենթակառուցվածքների շինարարությունը:
Երթի վերաբերյալ մանրամասները` այստեղ:

16:30 Հունիս 29, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news