Նոր հանրային լսումներ՝ Ագարակի հանքավայրի ընդլայնման նպատակով

Նոր հանրային լսումներ՝ Ագարակի հանքավայրի ընդլայնման նպատակով

ԷկոԼուր

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն նախատեսում է 1 միլիոն տոննայով ավելացնել Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրից հանքաքարի արդյունահանման ծավալը՝ տարեկան 3.5 միլիոն տոննայից հասցնելով 4.5 միլիոն տոննայի: Այս նպատակով ս.թ. մայիսի 20-ին՝ ժամը 11:00-ին, Ագարակ քաղաքի երաժշտական դպրոցում նախատեսվում է անցկացնել հանրային լսումներ:

Նշենք, որ այս հայտի 2-րդ հանրային լսումները տեղի էին ունեցել անցյալ տարվա հոկտեմբերի 3-ին: Ըստ հայտի՝ հանքավայրի ընդլայնման նպատակը ռիսկերից խուսափելն ու աշխատակիցների աշխատավարձերը պահպանելն է:

Տարեկան 4.5 միլիոն տոննա արտադրողականության դեպքում մեծածավալ լեռնակապիտալ մակաբացման ապարների հեռացումը բացառելու նպատակով հանքը կշահագործվի 2 փուլով: Երկու փուլերի ընդհանուր տևողությունը 20.4 տարի:

I փուլում 60.9 միլիոն տոննա ապարների տեղադրման նպատակով լցակույտերի ընդլայնման արդյունքում կօտարվի մոտ 22 հա նոր տարածք:

Պոչանքը կկուտակվի Ագարակի կոմբինատի 3՝ «Դավազամի» N2 և N3 պոչամբարներում:
4.5 մլն.տ/տարի արտադրողականության դեպքում պոչամբարների գումարային ծավալը կապահովի ֆաբրիկայի աշխատանքը ևս 16.5 տարով:

Հայտի մանրամասները՝ այստեղ

Մայիս 08, 2020 at 18:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր