Դիլիջանը միացել է Սոտքի բնակիչների բողոքին

Դիլիջանը միացել է Սոտքի բնակիչների բողոքին

ԷկոԼուր

Դիլիջանի ակտիվիստները միացել են մանրացնող-տեսակավորող սարքավորման կառուցման դեմ Սոտք գյուղի բնակիչների բողոքին: Բաց նամակի ներքո դրված են 50 ակտիվիստների ստորագրություններ: Դիլիջանցիների վրդովմունքն առաջացրել է «GeoProMining Gold» ընկերության անօրինական գործունեությունը, որը մանրացնող-տեսակավորող սարքավորումը կառուցում է Սեւանա լճի ջրահավաք ավազանում: Այն ինչպես Սոտք համայնքի տարածքը, այնպես էլ Սեւանա լիճը, որտեղ թափվում է Սոտք գետը, ծանր մետաղներով աղտոտելու բարձր ռիսկեր է պարունակում:  

Սոտքի բնակիչների նամակում, որը դեռ ապրիլին ուղարկվել էր պատասխանատու նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարներին, նշված է, որ շինարարությունն անօրինական է, նախագիծը բնապահպանական պետական փորձաքննության դրական եզրակացություն չունի, շինարարության թույլտվություն չունի, խախտում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը: Բայց ղեկավարնեության փոխարեն, որն իր վրա է վերցրել Սեւանա լճի պահպանման պետական պատասխանատվությունը, աջակցությունը եկավ հարեւան Դիլիջանից` մարդկանցից, ովքեր գիտակցում են, որ Սեւանը ազգային հարստություն է, ազգային արժեք եւ ազգային անվտանգության գրավականը:


style="height: 390px; width: 640px">

12:23 Սեպտեմբեր 09, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news