Արամ Հարությունյանն անձամբ կզանգահարի Ստյոպա Սաֆարյանին

Արամ Հարությունյանն անձամբ կզանգահարի Ստյոպա Սաֆարյանին

Slaq.am

Փետրվարի 8-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, վկայակոչելով ականատեսների փոխանցած տեղեկատվությունը, հայտարարեց, որ Տավուշի մարզի Կարմիրգեղ կոչվող վայրում ինչ-որ կազմակերպություն (ըստ Ստյոպա Սաֆարյանի` «Վալլեքս» ընկերությունը) հանքարդյունաբերական որոնողական աշխատանքներ է իրականացնում: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ լիցենզիայի շրջանականերում է իրականացնում այդ աշխատանքները:

 Հարցին պատասխանեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: «Հանքի շահագործման մասին խոսք անգամ լինել չի կարող, իսկ թե ինչ կազմակերպություն, ինչ լիցենզիայի շրջանակներում է իրականացնում որոնողական աշխատանքներ, կճշտեմ եւ ձեզ կտեղեկացնեմ մեկ-երկու օրվա ընթացքում»,-ասաց նա:

15:22 Փետրվար 09, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news