«Իմ քայլը» դեմ է հանքերի 10% բաժին ունեցող սեփականատերերի բացահայտման հարցը քննարկելուն

«Իմ քայլը» դեմ է հանքերի 10% բաժին ունեցող սեփականատերերի բացահայտման հարցը քննարկելուն

www.shantnews.am

Ազգային ժողովի ԼՀԿ խմբակցությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել մի նախագիծ, որի ընդունման դեպքում հնարավոր կլիներ բացահայտել հանքերի իրական սեփականատերերին՝ անկախ նրանց սեփականության բաժնից։ Ներկայում ՀՀ օրենսդրությամբ բացահայտման են ենթակա 10 տոկոս և ավելի մասնաբաժին ունեցողները։

Այդ հարցը, սակայն, բացասական եզրակացության էր արժանացել ԱԺ տնտեսական հանձնաժողովում, ինչը նշանակում է, որ ԱԺ լիագումար քննարկման ընդգրկվելու համար պետք է քվեարկվեր։

Իմքայլական պատգամավորները, սակայն, դեմ են սրան։ Մասնավորապես, տնտեսական հանձնաժողովի անունից Հայկ Գևորգյանը հայտարարեց, որ նախագծին պետք է դեմ քվեարկել, քանի որ այս պահին այն ժամանակավրեպ է։ Պատգամավորը բացատրեց, որ ներկայում պատրաստվում է հանքերի 10 տոկոս և ավելի մասնաբաժին ունեցողների ցուցակը․ եթե դա բավարար չլինի, իրենք պատրաստ են հետագայում նորից անդրադառնալ այս հարցին։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հարցրեց՝ այսինքն, ուզում եք սա «մարսվի՞», և միայն դրանից հետո՞ ճշտվեն հետագա քայլերը։ Գևորգյանը հաստատեց։ Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ ավելացրեց, որ եթե 10 տոկոսի շեմը հանվի, ապա այդ ամբողջ տեղեկատվությունը մշակելը լուրջ վարչական ծախսեր կավելացնի։
Չնայած ԼՀԿ պատգամավորների ընդդիմանալուն՝ իմքայլականները դեմ քվեարկեցին, ու նախագիծը դուրս մղվեց օրակարգից՝ առանց քննարկման։

 

 

Սեպտեմբեր 09, 2019 at 15:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր