Հարմարվողականության հիմնադրամը 1,435,100 ԱՄՆ դոլար է տրամադրել Հայաստանին Արթիկ քաղաքի չգործող քարհանքերի թափոնների և ջրհեղեղների կառավարման համար

Հարմարվողականության հիմնադրամը 1,435,100 ԱՄՆ դոլար է տրամադրել Հայաստանին Արթիկ քաղաքի չգործող քարհանքերի թափոնների և ջրհեղեղների կառավարման համար

ԷկոԼուր

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամը 1,435,100 ԱՄՆ դոլար արժեքով դրամաշնորհ է տվել Հայաստանին «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի իրականացման համար: Նախատեսվում է Արթիկ  քաղաքը շրջապատող և չշահագործվող հանքերի 40 հա տարածքը ծառապատել, ստեղծել ժամանակակից  հանգստի գոտի: Ծրագրի շրջանակներում նաև կամրացվեն քաղաք մտնող երկու հեղեղատարների լանջերը և կներդրվի աղետների արագ արձագանքման համակարգ։ Գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչության համար նախատեսվում է իրականացնել վարելահողերի, արոտների և խոտհարքների բարելավման աշխատանքներ։  Ծրագիրն իրականացնում է «Բնապահպանական ծրագրերի իարականացման գրասենյակ» պետական հիմնարկը։

Քարհանքերի փոշու ազդեցության տակ գտնվող Արթիկ քաղաքում 2005թ-ից ի վեր մթնոլորտային օդի մշտադիտարկում չի իրականացվել: Շիրակի մարզում մշտադիտարկվում է միայն Գյումրու օդային ավազանը: 2005թ-ին նախորդող տարիների ուսումնասիրությունների համաձայն՝ Արթիկում փոշու խտությունը կազմել է  2.000գ/վրկ, որը բազմակի անգամ գերազանցում է ընդհանուր փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (0.15մգ/մ3 24 ժամում):

Հիշեցնենք, որ բացի փոշուց քարհանքերը պատճառ դարձան 2016թ-ին Արթիկ քաղաքում տեղի ունեցած աղետի: Հանքերի թափոններով հեղեղատարների լցված լինելու պատճառով հորդառատ անձրևների արդյունքում առաջացած ջրահոսքերը ողողեցին Արթիկի տները:

13:40 Օգոստոս 06, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news