Ավելի քան 70 հանքարդյունաբերական ընկերություն զգուշացում է ստացել

Ավելի քան 70 հանքարդյունաբերական ընկերություն զգուշացում է ստացել

ԷկոԼուր

2018թ-ին շուրջ 72 հանքարդյունաբերական ընկերություն զգուշացում է ստացել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից պայմանագրի պայմանները չկատարելու, տուրքերի, ապառքների չվճարման համար:

Այս մասին Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկությաննախաձեռնության առաջին ազգային զեկույցին նվիրված համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում նշեց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնականպաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանը:

«Մոտ 12 մետաղական հանքարդյունահանում իրականացնող կազմակերպությունների է զգուշացում տրվել եւ շուրջ 60 ոչ մետաղական: Գործընթացը շարունակական է ևայն կազմակերպությունները, որոնք զգուշացումից հետո չեն կատարում իրենց պարտավորությունները, զրկվում են իրավունքից, իսկ որոնք կատարում են, վարչականվարույթը կարճվում է», - ասել է նա:

12:07 Հունվար 31, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news