10-ը ոչ մետաղական ընկերությունների ընդերքօգտագործման իրավունքները դադարեցվել են

10-ը ոչ մետաղական ընկերությունների ընդերքօգտագործման իրավունքները դադարեցվել են

ԷկոԼուր               

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը դադարեցրել է 10-ը ոչ մետաղական ընկերությունների ընդերքօգտագործման իրավունքները: Ընկերությունները սահմանված ժամկետում չեն վերացրել ստացված գրավոր զգուշացումներում նշված խախտումները: Ինչպես ԷկոԼուրի հարցմանը պատասխանեց ԷԵԲՊ նախարարությունը, այդ ընկերություններն են «Տապի», «Անգելինա Դայմոնդ», «Հողային ռեսուրսների զարգացման ընկերություն»,  «Գայանե Նաղդալյան», «Արման Օձնեցի», «Էրիկ Արեն», «Երերույք», «Դավիթ», «Սարի Մայնինգ»,  «Աստղարշավ» ՍՊԸ-երը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 5-ից մինչև նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում գրավոր զգուշացումներ են ստացել օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող 128 ընկերություններ, որից 14-ը` մետաղական, 112-ը` ոչ մետաղական և 2-ը` հանքային ջուր:

Ընկերությունները զգուշացվել են ընդերքօգտագործման վճարման ապառքների մասով և աշխատանքային նախագծում ամրագրված պահանջները և օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրերով սահմանված պարտավորությունները սահմանված ժամկետներում չկատարելու հիմքով:

 

Հունվար 09, 2019 at 15:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր