2019 թ-ին 204 ընդերքօգտագործող ընկերություն ստացել է զգուշացում, 31 ընկերություն կարող է զրկվել լիցենզիայից, իսկ 21 ընկերություն արդեն զրկվել է

2019 թ-ին 204 ընդերքօգտագործող ընկերություն ստացել է զգուշացում, 31 ընկերություն կարող է զրկվել լիցենզիայից, իսկ 21 ընկերություն արդեն զրկվել է

ԷկոԼուր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2019 թ-ին գրավոր զգուշացում է տրվել շուրջ 204 ընդերքօգտագործող ընկերությունների: Զգուշացումների արդյունքում ՀՀ բյուջե է վճարվել շուրջ 501 միլիոն դրամ ապառք, խոսքը 20 տարի կուտակված ապառքների մասին է: Եվս 31 կազմակերպության նկատմամբ չվճարելու և նաև այլ պատճառներով սահմանված կարգով ընթանում են ընդերքօգտագործման իրավունքների դադարեցման վարույթներ, իսկ վերջին 6 ամիսների ընթացքում շուրջ 21 ընդերքօգտագործման իրավունք դադարեցվել է:  Այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը 2019 թ-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ընդերքի ոլորտում մեր նախարարությունը հսկայական աշխատանք է կատարել, չնայած դա տեսանելի չի եղել հանրության համար: Ես չեմ ուզում ընկալումն այնպիսին լինի, որ իրավունքների դադարեցումը նշանակում է, որ ՀՀ կառավարությունը պայքարում է ընդերքօգտագործողների դեմ, բայց Հայաստանում ընդերքօգտագործումը պետք է լինի բնապահպանության բարձր չափանիշների ներքո: Միևնույն ժամանակ սա այն կարևոր ուղղություններից մեկն է, որն այսօր ՀՀ-ում մեծ ֆինանսական միջոցներ է ապահովում մեր բյուջեի համար», - ասաց Սուրեն Պապիկյանը:

 

15:33 Դեկտեմբեր 24, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news