4 հանքարդյունաբերական ընկերություն ներկայացրել է բնապահպանական մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ եռամսյակային հաշվետվություններ

4 հանքարդյունաբերական ընկերություն ներկայացրել է բնապահպանական մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ եռամսյակային հաշվետվություններ

ԷկոԼուր

Մետաղական հանքեր շահագործող 4 ընկերություն ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացրել բնապահպանական մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ եռամսյակային հաշվետվություններ: Այդ ընկերություններն են` «Լիդիան Արմենիա», «Թեղուտ», «Լիճքվազ», «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ները:

Նրանց հաշվետվությունները տեղադրված է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում:

Այս գործընթացն իրականացվում է «ՀՀ կառավարության 2018 թ. փետրվարի 22-ին ընդունած «Ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 191-Ն որոշման համաձայն:  Ըստ որոշման` մետաղական հանքավայրեր շահագործող ընդերքօգտագործողները պարտավոր են ներդնել շրջակա միջավայրի` ստորերկրյա և մակերևույթային ջրերի, մթնոլորտային օդի, հողային ծածկույթի, վայրի բնության, կենսամիջավայրի, Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների և կենդանատեսակների մշտադիտարկումների համակարգ: Արդյունքների վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունը պարտավոր են ներկայացնել ՀՀ բնապահպանության նախարարությանը: Նույն որոշմամբ նախարարությանը հանձնարարված է, որպեսզի այդ հաշվետվությունները տեղադրի իր պաշտոնական էլեկտրոնային կայքում։

Հիշեցնենք, որ ԷկոԼուրը հարցում էր ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարություն` խնդրելով տրամադրել տեղեկատվություն` կառավարության այդ որոշման պահանջների կատարման, որոշման պահանջները չկատարած կազմակերպությունների նկատմամբ նախարարության կիրառած գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել հաշվետվություն ներկայացրած կազմակերպությունների ցուցակը»։

Ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտնակատար Վահե Ջիլավյանը նամակով տեղեկացրել է. «Ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման գործընթացի կանոնակարգման նպատակով բնապահպանության նախարարությունը դիմել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը` եռամսյակային հաղորդումների և տարեկան հաշվետվությունների ներկայացման անհրաժեշտության վերաբերյալ ընդերքօգտագործողների իրազեկումն ապահովելու և գրավոր զգուշացումը ներկայացնելու առաջարկով:

Կառավարության 2018թ-ի փետրվարի 22-ի N191-Ն որոշմամբ սահմանված ձևաչափերով ներկայացված եռամսյակային հաղորդումները տեղադրված են բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում և հասանելի են այս հղումով»: 

13:46 Դեկտեմբեր 06, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news