569 զգուշացում ընդերքօգտագործողներին

569 զգուշացում ընդերքօգտագործողներին

ԷկոԼուր

Պայմանագրային պարտավորությունների ուսումնասիրության արդյունքում ընդերքօգտագործողներին տրվել է 569 զգուշացում, վճարվել է 695 մլն դրամ ապառք, կատարվել է 11 ընդերքօգտագործման իրավունքի դադարեցում, որից 4-ը՝ մետաղական: Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ 2019 թվականի գործունեության հաշվետվությունը ՀՀ վարչապետին ներկայացնելիս: Նա նշել է, որ տրամադրվել է արդյունահանման՝ 17, ուսումնասիրության՝ 16 թույլտվություն, մերժվել է 32 հայտ:

Ընդերքօգտագործման բնագավառում՝ կատարվել են իրավական դաշտի բարելավման, երկրաբանական տեղեկատվության կառավարման համակարգի ներդրման, իրական սեփականատերերի հայտարարագրման ռեգիստրի մշակման և այլ աշխատանքներ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:

14:18 Հուլիս 17, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news