Ամուլսարի ոսկու ծրագրի վերաբերյալ ՀԲՃ-ի հայցն ընդդեմ ԱԻՆ-ի ընդունվել է վարույթ

Ամուլսարի ոսկու ծրագրի վերաբերյալ ՀԲՃ-ի հայցն ընդդեմ ԱԻՆ-ի ընդունվել է վարույթ

ԷկոԼուր

Ամուլսարի ոսկու շահագործման ծրագրի վերաբերյալ Հայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) հայցն ընդդեմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ընդունվել է ՀՀ վարչական դատարանի վարույթ: Նախնական դատական նիստը նշանակած է ս.թ. մարտի 7-ին` ժամը 14.30-ին:

Հիշեցնենք, որ 2017 թ-ի նոյեմբերին ՀԲՃ-ն ՀՀ վարչական դատարան հայց էր ներկայացրել ԱԻՆ-ի դեմ` Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արտադրական վտանգավոր օբյեկտների նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության բոլոր եզրակացությունների պատճենները չտրամադրելու համար: Այդ եզրակացությունները, մասնավորապես, վերաբերում են բացահանքերին, հանքավայրի դատարկ ապարների լցակույտին, նատրիումի ցիանիդի միջոցով կույտային տարրալվացմանհարթակին, ոսկու կորզման ֆաբրիկային:
Հայցի հիմքում դրված է նշված տեղեկատվությունը տրամադրելու պահանջը:

Նշենք, որ ներկայումս սա 4-րդ դատական գործն է` կապված Ամուլսարի ոսկու քվարցիդային հանքավայրի շահագործման հետ:

Առաջինը` Գնդեվազ համայնքի բնակիչների հայցն է ՀՀ վարչական դատարան` պահանջով չեղարկել Ամուլսարի ծրագրին տրված թույլատրող փաստաթղթերը: Երկրորդը` փաստաբան Հարություն Բաղդասարյանի հայցը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջով նշանակել Ամուլսարիծրագրի նոր փորձագիտական եզրակացություն: Երրորդը` «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` ընդդեմ Ամուլսարի հանքավայրի գործովՎարչական դատարանի որոշման, որով ՀԿ-երը դուրս մնացին Գնդեվազ համայնքի բնակիչների հետ համատեղ դատական գործընթացից: Չորրորդը ՀԲՃ-ի հայցն է ընդդեմ ԱԻՆ-ի:

 

19:27 Մարտ 06, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news