

ԷկոԼուր
Սույն թվականի հունիսի 21-ին` ժամը 11.00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Գորայքի գյուղապետարանում տեղի կունենան «Գեոթիմ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքի փակման ծրագրի վերաբերյալ հասարակական լսումներ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը:
Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը գտնվում է Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի սահմանին: Այն շահագործվելու է 16,5 տարի: Ըստ հանքի փակման նախագծի` արդյունահանման ավարտից հետո մասնավորապես բացահանքը կցանկապատվի կամ կտեղադրվի լարափակոց՝ բացահանքի վերին հանքաստիճանի փլուզման հնարավոր պրիզմայից 5մ հեռավորության վրա: Ռեկուլտիվացիայի կենթարկվեն լցակույտերը, կապամոնտաժվեն կառույցները:
Հունիս 12, 2013 at 17:26
