«Deno Gold Mining Company»-ն փոխում է իր անունը

«Deno Gold Mining Company»-ն փոխում է իր անունը

ԷկոԼուր

«Deno Gold Mining Company» ՓԲԸ-ն սույն թվականի հունիսի 17-ից գոյություն չունի, քանի որ ընկերությունը որոշել է փոխել իր անունը: Այս մասին ասված է ընկերության մատակարարման շղթայի ղեկավար Րաֆֆի Ջաբրայանի ստորագրությամբ փաստաթղթում: «Բոլոր շահագրգիռ անձանց…2013թ. հունիսի 17-ից մեր ընկերության անվանումը պաշտոնապես կփոխվի եւ այսուհետ Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին կանվանվի «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ: Վերոնշյալ ամսաթվից սկսած` մենք այլեւս չենք գործի որպես  Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի, հետեւաբար բոլոր պատվերների, հաշիվ-ապրանքագրերի, հաշվետվությունների եւ նամակագրության մեջ պետք է նշվի ընկերության նոր անվանումը: Ընկերության անվանման հետ միաժամանակ կփոխվի նաեւ տարբերանշանը (լոգոն), իսկ ընկերության հասցեն, կոնտակտային եւ բանկային տվյալները կմնան նույնը»,- նշված է փաստաթղթում:

Հունիս 20, 2013 at 12:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր