ԷկոԼուր
Փորձագետներ իրավաբան Նազելի Վարդանյանը, երկրաբան Հարություն Մովսիսյանը եւ Երեւանի պետական համալսարանի Կայուն զարգացման կենտրոնի աշխատակիցները փորձագիտական եզրակացություն են տվել «ՄԵԳՈ Գոլդ Մայինինգ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած «ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման համալիրի հարստացուցիչ ֆաբրիկայի վերազինման, պոչամբարի պաշտպանիչ պատնեշի և պոչանքների ժամանակավոր չոր պահեստարանի» նախագծի նախնական գնահատման հայտի երեք հիմնական բաղկացուցիչների վերաբերյալ: Բոլոր երեք եզրակացություններում հայտի վերաբերյալ բացասական եզրակացություն է:
Երեւանի պետական համալսարանի Կայուն զարգացման կենտրոնը ներկայացրել է փաստաթուղթ` «ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործման պայմանագրային խախտումների և դրանց հետ կապված որոշ փաստաթղթերի վերլուծություն», Հարություն Մովսիսյանը ներկայացրել է «Թուխմանուկ Ֆաբրիկայի վերազինում, վերակառուցում թե՞ պոչամբարների պատնեշի հզորացմամբ նոր, ավելի ընդարձակ պոչամբարի կառուցում» անվամբ եզրակացությունը, Նազելի Վարդանյանը ներկայացրել է « Իրավաբանական կարծիք Թուխմանուկ հանքավայրի պոչամբարների վերաբերյալ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ:
Սեպտեմբեր 09, 2015 at 13:13