IFC-ն չի հրաժարվի Ամուլսարի ծրագրից

IFC-ն չի հրաժարվի  Ամուլսարի ծրագրից

ԷկոԼուր

Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) չի հրաժարվի Ամուլսարի ծրագրից: IFC-ի Նոր բիզնեսի գծով փոխնախագահ Դիմիտրիս Ցիցիրագոսը Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուղղված պատասխան նամակում հայտնել է, որ Ամուլսարի նախագծի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումը (ԲՍԱԳ) համապատասխանում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կատարողական ստանդարտների պահանջներին։
Հիշեցնենք, որ Հայկական բնապահպանական ճակատի, «Mining Watch Canada»,-ի Հայաստանի կանաչների միության, «ԷկոԼոգիական ակադեմիա», «ԷկոԼուր», «Ջերմուկի զարգացման կենտրոն», «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ-ները դիմել էին Համաշխարհային բանկի տնօրենների խորհրդին, Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ/IFC) գործադիր տնօրենին և փոխնախագահին, որպեսզի IFC -ն հրաժարվի Ամուլսարի ծրագրից և դադարի այն որևէ կերպ աջակցելուց: Նամակում ներկայացված էին Ամուլսարի ծրագրի իրականացման արդյունքում ջրային ռեսուրսների վրա ազդեցություն ը և թթվային դրենաժի ռիսկը, նատրիումի ցիանիդի միջոցով կույտային տարրալվացման եղանակի կիրառման, Արփա գետից ներքև գտնվող համայնքներին սպառնացող ռիսկերը, ինչպես նաւ Համաշխարհային բանկերի կողմից ֆինանսավորված ծրագրերի համար ռիսկը:

Պատասխան նամակում Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Նոր բիզնեսի գծով փոխնախագահ Դիմիտրիս Ցիցիրագոսը հայտնել է.

«Քաղաքացիական հասարակության հարգելի կազմակերպություններ,
շնորհակալություն 2017թ․ ապրիլի 24-ին թվագրված ձեր նամակի համար՝ ուղղված Համաշխարհային բանկի տնօրենների խորհրդին, գլխավոր գործառնական տնօրենին և Միջազգային ֆինանսական կորպորացիայի փոխնախագահներին։ Մենք գնահատում ենք Ամուլսարի նախագծի շուրջ ձեր հայացքները։ Բաց հաղորդակցությունը բնապահպանական ու սոցիալական ազդեցության գնահատման գործընթացի կենսական մասն է, որն արտահայտված է IFC-ի կատարողական ստանդարտներում։ IFC-ն սատարում է Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտի զարգացմանը՝ նպատակ ունենալով խթանել մասնավոր հատվածի աճը։ Այս ռազմավարության շրջանակներում մենք 2007թ․ դարձանք «Լիդիան»-ի բաժնետեր՝ աջակցելով Ամուլսարի ոսկու արդյունահանման նախագծին։ Ամուլսարի նախագծի իրականացմամբ ակնկալվում է, որ Հայաստանը կարևոր տնտեսական օգուտներ կունենա` ներառյալ պետական եկամուտ և երկրի գյուղական վայրերում զբաղվածության խթանում։ IFC-ն իր ֆինանսավորած, ինչպես նաև իր հաճախորդների նախագծերի նկատմամբ կիրառում է բարձրագույն բնապահպանական և սոցիալական ստանդարտներ։ Ամուլսարի նախագիծը ենթակա է նույն ստանդարտներին և միջազգային լավագույն փորձին։ Մենք կարծում ենք, որ ձեր բարձրացրած հարցերին անդրադարձ է արվել Ամուլսարի նախագծի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման մեջ, որը պատրաստել են միջազգային անկախ խորհրդատուներ՝ հայաստանյան ինստիտուտների ու փորձագետների աջակցությամբ։ Ամուլսարի ԲՍԱԳ-ն անցել է մի քանի մասնագիտական ուսումնասիրություն մինչև «Լիդիան»-ի կողմից հրապարակվելը։ IFC-ն իր սեփական ուսումնասիրությունն է իրականացրել և բավարարված է, որ ԲՍԱԳ-ը համապատասխանում է IFC-ի կատարողական ստանդարտների պահանջներին։

Այդուհանդերձ, խնդրում ենք հաշվի առնել, որ «Լիդիան»ը կարողացել է հաջողությամբ ավարտին հասցնել նախագծի ֆինանսավորումը մի շարք այլ մասնակիցների կողմից, այնպես որ ՄՖԿ-ն չի քննարկում հանքի զարգացման համար հավելյալ ֆինանսավորում տրամադրել։ Հավելյալ հարցերի դեպքում կարող եք նաև դիմել «Լիդիան»-ին»։

18:40 Մայիս 10, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news