Տեսչական մարմնի ղեկավարն արձագանքել է բնապահպանության նախարարի հայտարարությանը` Ամուլսարում ուսումնասիրությունների վերաբերյալ

Տեսչական մարմնի ղեկավարն արձագանքել է բնապահպանության նախարարի հայտարարությանը` Ամուլսարում ուսումնասիրությունների վերաբերյալ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հայտարարությանը` Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում ուսումնասիրությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ բնապահպանության նախարարության աշխատանքային խումբը, որը նոր ուսումնասիրություն է անցկացրել Ամուլսարի տարածքում, չի հայտնաբերել տեսչական մարմնի կողմից հայտարարված նոր կարմիրգրքյան տեսակների առկայությունը:

Իր հերթին տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտնեց. «Տեղեկատվություն է տարածվել, որ Ամուլսարում Ապոլլոն թիթեռի բնակատեղի հայտնաբերելու նպատակով ստեղծված «... խումբը՝ ներառյալ... տեսչությունը...ամսի 4-ին, ուսումնասիրությունները կատարել են, ուսումնասիրության արդյունքում բերել են արձանագրություններ, որ այս հատվածում չկա այն բույսը, որի վրա ձվադրում է այդ թիթեռը և չի կարողհանդիսանալ տվյալ վայրը թիթեռի բնադրավայր...»:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչը չի իրականացրել որևէ«ուսումնասիրություն» և չէր կարող դա անել, քանի որ չի հանդիսանում այդ ոլորտի մասնագետ: ՀՀ բնապահպանության նախարարի առաջարկովտեսչության ներկայացուցիչն ընդամենը մասնակցել է հանքավայր կատարված այցելությանը և ստորագրել այցելության փաստն արձանագրողհաշվետվությունը:

Տեսչությունը շարունակում է մնալ այն տեսակետին, որ Ամուլսարի Արտավազդես և Տիգրանես գագաթները, որտեղ տեսչական ստուգման արդյունքումանհերքելիորեն ապացուցվել է նշված կարմիրգրքային կենդանատեսակի հայտնաբերման փաստը, հանդիսանում է այդ կենդանատեսակիբնակատեղի, քանի դեռ հիմնավոր և իրական ուսումնասիրության հիման վրա հակառակը չի ապացուցվել»:

Նշենք, որ բնապահպանության նախարարությունը Ամուլսարի տարածքում ուսումնասիրություն իրականացրեց տեսչական մարմնի ստուգումներից հետո, որի արդյունքներով նախարարությանն առաջարկվեց ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ծրագրին տրված փորձաքննական եզրակացությունը: Տեսչական մարմինը ստուգումներն իրականացրել էր 20 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բնապահանության նախարարությունը բավարարվել էր 1 օրով:

15:49 Սեպտեմբեր 10, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news