«Lydian» ընկերությունը ստանում է բնապահպանական թույլտվություն` Ամուլսարում ցիանային տեխնոլոգիայի կիրառման համար

«Lydian» ընկերությունը ստանում է բնապահպանական թույլտվություն` Ամուլսարում ցիանային տեխնոլոգիայի կիրառման համար

ԷկոԼուր

Մարտի 12-ին «Lydian International» ընկերությունը տարածել է մամլո հաղորդագրություն, որում նշված է, որ, որպես Ամուլսարի նախագծի շահագործման թույլտվության գործընթացի մի մաս, ընկերության կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացված կույտային տարալվացման ցիանային տեխնոլոգիաների կիրառմամբ ոսկու եւ արծաթի արդյունահանման վերաբերյալ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը (ՇՄԱԳ) հաստատվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:

Մամլո հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Բնապահպանության նախարարությունը հաստատել է մանրացման, տեսակավորման և կույտային տարրալվացման տեխնոլոգիաների կիրառմամբ Ամուլսար հանքի շահագործումը: 

Տորոնտո, Օնտարիո` 12 մարտ 2012թ., «Lydian International» ընկերությունը (այսուհետ` «Lydian» կամ «ընկերություն»), որը ոսկու հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություն է, այսօր հայտարարեց, որ ստացել է ՇՄԱԳ-ի հաստատումը ընկերության կողմից պլանավորված կույտային տարալվացման տեխնոլոգիաների կիրառմամբ ոսկու, արծաթի արդյունահանման համար` որպես Ամուլսարի նախագծի շահագործման թույլտվության գործընթացի մի մաս:

Հաստատման գործընթացը ներառում է այլընտրանքային տարալվացման վայրերի մանրամասն վերլուծությունները, անկախ ՇՄԱԳ հաշվետվության պատրաստում, որը մանրամասնում է մշակման նախընտրելի տեխնոլոգիական քարտեզը, որը ներառում է մանրացման, փոխադրման և տեսակավորման եռափուլը, ցիանիդային տարալվացումը և ոսկու, արծաթի կորզումը ավանդական ածխածնային ադսորբցիայի, դեսորբցիայի և ռեգենարացիայի գործարանում: ՇՄԱԳ-ը պատրաստվել էր «Էկո Աուդիտ» ՍՊԸ-ի կողմից և Բնապահպանության նախարարություն է ներկայացվել 2011թ. հոկտեմբերին:

Ընկերությունը նաև հանքարդյունաբերման արտադրական պլանը, անվտանգության ծրագիրը և ՇՄԱԳ-ը ներկայացրել է համապատասխան մարմիններին` Ամուլսարում պլանավորված հանքարդյունաբերության և արտադրության առնչությամբ: Որպես թույլտվություն ստանալու գործընթացի մի մաս` ընկերությունը մտադիր է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել Բնապահպանության նախարարությանը հաստատման համար` ներառյալ Ամուլսարում անցկացվելիք բոլոր պլանավորված շինարարական աշխատանքների մանրամասն ինժեներական հաշվարկները, հողերի կարգավիճակի փոփոխման մասին տեղեկանքը և տարալվացման վայրի և ածխածնային ադսորբցիայի, դեսորբցիայի և ռեգենարացիայի գործարանի վայրերի նկատմամբ մակերեսը գործածելու իրավունքի մասին համաձայնագրերը:

«Կույտային տարալվացման տեխնոլոգիաների կիրառմամբ ՇՄԱԳ-ի հաստատումը չափազանց կարևոր քայլ է և´ ընկերության, և´ տեղական համայքների համար»,-  ասաց «Lydian» ընկերության նախագահը և գլխավոր գործադիր տնօրենը Թիմ Քաֆլինը: «Ամուլսարը կլինի առաջին ամբողջովին ժամանակակից կույտային տարալվացման տեխնոլոգիաների կիրառմամբ հանքը Հայաստանում: Պարտավորվում ենք սույն նախագիծը դարձնել օրինակելի և ցուցադրական, մի նախագիծ, որով կարող են հպարտանալ ընկերությունը, տեղական համայքները և երկիրը»:

Մարտ 21, 2012 at 13:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր