Սյունիքի մարզում լեռնահանքային գործունեությունն ընդլայնվում է

Սյունիքի մարզում լեռնահանքային գործունեությունն ընդլայնվում է

ԷկոԼուր

Լեռնահանքային գործունեությունը  Սյունիքի մարզում ընդլայնվում է: 2017թ-ի դեկտեմբերին բնապահպանական փորձաքննության է ներկայացվել բազմամետաղների որոնման 3 հայտ, որոնցից 2-ն արդեն ունեն դրական եզրակացություն: Մեկը  «Պրեմիում Մայնինգ» ՍՊԸ-ի Սոֆլու-Լեռնաշեն բազմամետաղների հանքային դաշտում երկրաբանական ուսումնասիրության հայտն է, մյուսը` «ԳԻ ՄԵՏԱԼԶ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ԼԻՄԻՏԵԴ» ՍՊԸ-ի` ՀՀ Սյունիքի մարզի Դաստակերտի տարածաշրջանի հարավային հատվածում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը:

«Պրեմիում Մայնինգ» ՍՊԸ-ն մինչև 2020 թ-ը բազմամետաղներ կորոնի Սիսիան համայնքի 7` Թասիկի, Բնունսի, Նժդեհի, Դաստակերտի, Տորունիքի, Լորի, Շենաթաղի բնակավայրերի 70.14 կմ2 տարածքում: «Գի Մետալզ Ինվեսթմենթ Լիմիտեդ» ՍՊԸ-ն բազմամետաղներ կորոնի Սիսիանի Շենաթաղ և Լոր բնակավայրերի 405 հա տարածքում:

Ներկայումս փորձաքննություն է անցնում ոուսական «Պոլիմետալ» խմբի «ՊոլիԱրմ» ՍՊԸ-ի հայտը, որով նախատեսվում է  ոսկի, արծաթ, պղինձ, կապար և ցինկ որոնել Սյունիքի մարզի 3 համայնքի 20 բնակավայրերի 295 կմ2 ընդհանուր տարածքում:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության համաձայն` 2017թ-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Սյունիքում բազմամետաղների երկրաբանական ուսումնասիրության համար տրված է 8 իրավունք, մի կազմակերպություն էլ դիմել է իրավունքը երկարացնելու համար: Օգտակար հանածոների արդյունահանման համար տրվել է 35 ընդեքօգտագործման իրավունք, որից 12-ը մետաղական հանքերի համար:

16:47 Հունվար 12, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news