«ԱՐԵՎՈՐԴԻ» 2-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ՖԻԼՄԵՐ

«ԱՐԵՎՈՐԴԻ» 2-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ՖԻԼՄԵՐ

ԷկոԼուր

«Արևորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնը հոկտեմբերի 15-20-ը  Ոսկե ծիրանի կինոդահլիճում (Մոսկովյան 3) կազմակերպում է ֆիլմերի դիտումներ հատուկ լրագրողների համար:

Այս տարի փառատոնը ստացել է 112 ֆիլմ 35 երկրից (Եվրոպա, Ամերիկա, Ասիա): Ֆիլմերի ծրագիրը այս տարի կբացի պրոդյուսեր Լուկ Բեսոնի աղմկահարույց «Տուն» ֆիլմի երևանյան պրեմերիան: Փառատոնը նաև հյուրընկալել է բազմաթիվ ֆիլմերի երևանյան այլ պրեմիերաներ, ինչպես օրինակ «Հիմարների դարը», որի պրիմերիան կայացավ ընդանեմը մեկ ամիս առաջ Նյու Յորքում:

Բնապհապանական խնդիրներն այսօր աշխարհում օրհասական են, Հայաստանում դրանց կարևորության գիտակցումն ու դրանց հանդեպ ուշադրությունը դեռ չկա, այնինչ Միջազգային պահպանության (Conservation International) կողմից Հայաստանը ընդգրկված է կենսաբազմազանության առումով երկրագնդի ամենահարուստ և միևնույն ժամանակ առավել վտանգված 34 թեժ կետերի շարքում:

«Արևորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Հոկտեմբեր 12, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր