Հակոբ Սանասարյան` ՀԱԷԿ-ը փակվեց ոչ թե կանաչների պատճառով, այլ նրա համար, որ չէր համապատասխանում ընդունված չափանիշներին

Հակոբ Սանասարյան` ՀԱԷԿ-ը փակվեց ոչ թե կանաչների պատճառով, այլ նրա համար, որ չէր համապատասխանում ընդունված չափանիշներին

ԷկոԼուր

«Ընտրություններ…քաղաքականություն…էկոլոգիա» շարքում «ԷկոԼուր»-ը ներկայացնում է հարցազրույց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի հետ, ով առաջիններից էր, որ 80-ականներին Հայաստանում սկսեց «կանաչ» քաղաքական եւ հասարակական շարժումը: Շաժումը թափ հավաքեց, նրան աջակցեցին «Ղարաբաղ» կոմիտեի առաջնորդները: Կանաչների ներկայացուցիչները դարձան երկրի առաջին, իսկապես անկախ խորհրդարանի պատգամավորներ:

Բայց շարժումն այդպես էլ չդարձավ քաղաքական կուսակցություն: Երկրի իշխանությունները «կանաչների» հասցեին հրապարակային հայտարարությունններ են անում, թե իբր նրանք են մեղավոր նրանում, որ 90-ականների սկզբին Հայաստանը հայտնվեց կործանման եզրին, քանի որ փակ էր Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ): Նրանց վրա են գցում նաեւ քիմիական արդյունաբերության` մասնավորապես կաուչուկի արտադրությամբ զբաղվող քիմիական հսկա «Նաիրիտ» գործարանի քանդումը: Մեղադրում են նրանց անտառների ոչնչացման եւ Սեւանա լճի մակարդակի իջեցման մեջ: Չնայած նրան, որ ցանկացած տեղեկացված մարդու համար հասկանալի է այդ քաղաքական շեշտադրումների ենթատեքստը, այնուամենայնիվ, մամուլը դրանք շրջանառության մեջ է դնում, դրանք կրկնվում են, մի քաղաքական գործչից հետո մյուսն է խոսում այդ մասին: 

Հակոբ Սանասարյանը բացատրում է. «Սովետական Միության 7 ամենաղտոտված քաղաքներից 5-ը Հայաստանում էր: Երկրորդ, Հայաստանում գիտաինժեներական մեծ ներուժ կար: Չնայած որ սոսկալի էր, որ այդ ժամանակ էկոլոգիական հարցերի մասին մտածեին, բայց ստեղծվեց գոյապահպանության շարժում, եւ որեւէ միտք չկար քաղաքական ուղղությամբ գնալ: Բայց մեր աչքի առաջ ամեն օր կախված էր բանտարկվելու վտանգը: Առաջին խնդիրը մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրն է եղել, որն իր հերթին բերում է առողջապահական խնդիրներ, իսկ հետագայում արդեն միջուկային էներգետիկայի խնդիրը: Զորի Բալայանի հոդվածից հետո` 1987 թվին, Կրեմլի կազմած պետական հանձնաժողովը եկավ Հայաստան եւ երկու շաբաթ ուսումնասիրեց Նաիրիտի խնդիրը եւ այն պրատակոլ կոչվածը կազմեց: Երբ որ Զորի Բալայանը տվեց դրա պատճեն, մենք տեսանք, որ պետականորեն որոշում է հետեւյալը, քանի որ պետական բոլոր միջոցառումները` Նաիրիտի վտանգավորությունը մեղմելու եւ այլ առումներով, ապարդյուն անցան, եւ քանի որ բնակչության առողջական վիճակը ինչ աստիճանի է հասել, այնտեղ նկարագրվում է, փակել Նաիրիտը եւ Սովետական Միությունում քլոր կաուչուկի արտադրություն ստեղծել Հայաստանի Հանրապետությունից դուրս: Մենք, պատկերացնում եք, ինչ ոգեւորության մեջ էինք: Նույնը` ատոմակայանը: Նույնիսկ այն ժամանակ, երբ որ ատոմակայանը փակված էր, եւ Հայաստանը փաստորեն կիսակենդան վիճակում էր, խեղդվում էր, ես ձեզ կարող եմ ասել, որ մենք մեր դիրքերում ենք մնացել: Միջուկային էներգետիկայի մասնագետները եւ կյանքը ցույց տվեց, որ եթե անգամ վթարներ չլինեն, միեւնույնն է` նրա ֆոնային արտանետումները եւ արտադրած ռադիոակտիվ թափոնները, իդեպ ռադիոակտիվ թափոնների ակտիվությունը 200 միլիոն անգամ ավելի բարձր է, քան այն ուրանային վառելիքինը, որ դուք դնում եք ռեակտոր, անլուծելի խնդիր են մարդկության համար»: «ԷկոԼուր»-ի հարցին. «Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Դուք չեք ընդունում, որ «կանաչների» շարժման պատճառով էներգետիկ ճգնաժամ սկսեց», Հակոբ Սանասարյանը պատասխանեց. «Այդ մեղադրանքները հրաշալի են. անտեղյակ մարդիկ, մի անգամից ընդունում են, որ «կանաչները» փակեցին Նաիրիտը, որը 1000-ավոր արտադրությունների հետ էր կապված եւ ռազմաարդյունաբերական հանգույցի կարեւորագույն կետերից էր: Ես նրանց չեմ մեղադրում, բայց մեղադրում եմ Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին, որոնք խնդրին մոտ են կանգնած, բանիմաց են, եւ ասում են` «կանաչները», իրենց հետեւից ամբոխ տանելով, փակեցին: Նաիրիտի փակումը եղել է գիտական, տնտեսական հիմքերի վրա, բժշկակենսաբանական խնդիրների ուսումնասիրման արդյունքում եւ եղել է բացարձակորեն ճիշտ:

Կա կարգը ատոմակայանների նախագծման, կառուցման եւ շահագործման: Եւ այնտեղ տրվում է, թե որտեղ կարելի է կառուցել ատոմակայանը եւ շահագործել: Եւ պարզվեց, որ հայկական ատոմակայանը կառուցված է մինչեւ չափանիշների ձեւավորումը, ընդունումը, եւ քանի որ հայկական ատոմակայանը չի համպատասխանում դրան, պետք է փակվի 1990-91 թթ.: Բայց եղավ Սպիտակի երկրաշարժը, որից ընդամենը 20 օր հետո եղավ Սովետական Միության Սովմինի եւ Պալիտբյուրոյի համատեղ նիստը եւ քննվեց հայկական ատոմակայանի խնդիրը: Նկատի ունենալով սեյսմիկ իրավիճակը եւ բնակչության աղետալի վիճակը` որոշվեց Հայկական ատոմակայանը փակել ոչ թե 2 տարի հետո, այլ 1989թ.»:



Ապրիլ 18, 2012 at 13:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր