ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը

ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի եւ Բելառուսի  միջեւ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը

ԷկոԼուր

Սույն թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովը 110 կողմ, 1 դեմ, մեկ ձեռնպահ ձայներ հարաբերակցությամբ վավերացրեց 2016 թվականի փետրվարի 19-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը և Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Միխայիլ Միխադյուկը:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ համաձայանգիրն իրավական հիմքեր է ստեղծում ատոմային էներգետիկայի բնագավառում փոխշահավետ համագործակցությունն ապահովող ծրագրերի և նախագծերի իրականացման, ատոմային էներգետիկայի անվտանգության մակարդակի բարձրացման, երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում և ուսումնավարժական կենտրոններում համաձայնեցված ծրագրերով կադրերի պատրաստման և վերապատրաստման, համագործակցության շրջանակներում առանձին ծրագրերի ներդրման և իրականացման համար:

Լուսանկարը վերցված է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքից:

12:55 Նոյեմբեր 15, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news