Եվրոպական հանձնաժողովի դիրքորոշում` Հայկական ատոմային էլեկտրակայանը պետք է փակվի հնարավորինս շուտ

Եվրոպական հանձնաժողովի դիրքորոշում` Հայկական ատոմային էլեկտրակայանը պետք է փակվի հնարավորինս շուտ

ԷկոԼուր

Եվրոպական հանձնաժողովը, գործելով Եվրոպական Միության անունից, պնդում է, որ Հայկական ատոմային էլեկտրակայանը պետք է հնարավորինս շուտ փակվի:

«Չնայած վերջին 20 տարում ՀԱԷԿ-ում իրականացված անվտանգության ոլորտի մի շարք բարեփոխումներին՝ ներառյալ միջազգային դոնորների կողմից ֆինանսավորվող միշարք ծրագրերը, Եվրոպական հանձնաժողովը կարծում է, որ այսպիսի ռեակտորը չի կարող արդիականացվել այնպես, որ ամբողջությամբ համապատասխանի միջուկային անվտանգության՝ միջազգայնորեն ընդունված չափանիշներին։
Եվրոպական հանձնաժողովի դիրքորոշումն այն է, որ էլեկտրակայանը պետք է փակվի հնարավորինս շուտ եւ, հետեւաբար, այն չի խրախուսում 2016 թվականից հետո ռեակտորի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված ջանքերը, քանի որ դրա շահագործման իրական ժամկետը (30 տարի) լրացել է»: Այս մասին նշված է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության խթանում և սթրես-թեստերի վերաբերյալ առաջարկությունների իրագործում» ֆինանսավորման համաձայնագրի նախագծում, որի ստորագրման առաջարկությանը ՀՀ կառավարությունը հավանություն տվեց դեկտեմբերի 13-ին:

Փաստաթղթի նպատակն է իրագործել Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խմբի (ՄԱԿԵԽ) կողմից փորձագիտական գնահատման ենթարկված՝ Մեծամորի ատոմակայանի համար սթրես-թեստերի անցկացման վերաբերյալ առաջարկությունները, ինչը կհանգեցնի ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարելավմանը։

«ՀԱԷԿ-ի վաղաժամկետ փակումը եւ անվտանգ ապագործարկումը, ինչպես նաեւ այս առնչությամբ ճանապարհային քարտեզի/գործողությունների ծրագրի ընդունումը շարունակում է համարվել հիմնական նպատակ եւ պայման՝ Միջուկային անվտանգության համագործակցության գործիքին (ՄԱՀԳ) համապատասխան հետագա համագործակցության համար՝ հաշվի առնելով Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաեւ կայուն զարգացումն ապահովելու համար էներգիայի այլընտրանքային աղբյուրների անհրաժեշտությունը։ ՄԱՀԳ-ը միայն կաջակցի սթրես-թեստերի արդյունքներով պայմանավորված այն միջոցառումների իրականացմանը,որոնք ուղղակիորեն առնչվում են անվտանգությանը, այլ ոչ թե շահագործման ժամկետի երկարաձգմանը։

Այդուհանդերձ, ընդունելով այն փաստը, որ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման գործընթացն սկսվել է եւ արդեն իսկ հաստատվել է, որ ՀԱԷԿ-ը գտնվում է իր 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման փուլում, Հանձնաժողովը շարունակում է աջակցել Հայաստանին միջուկային անվտանգությունը պահպանելու եւ դրա մակարդակը բարձրացնելու գործում՝ հետեւյալ ընտրված ոլորտներում՝ անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների վերանայում եւ լիցենզավորում, ՀԱԷԿ-ի երկարաժամկետ գործարկման կարգավորիչ վերահսկողություն, ռադիոակտիվ թափոնների կառավարում, ապագործարկում եւ, որպես առավել բարձր առաջնահերթության հարց, միջուկային ոլորտը կարգավորող մարմնի՝ Միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնի (ՄԿՀՄ) եւ դրա Տեխնիկական աջակցություն տրամադրող կազմակերպություն (ՏԱԿ) անկախության, հզորության եւ տեխնիկական կարողության մակարդակի բարձրացում։ Այս ոլորտներն ընտրվել են՝ ՀԱԷԿ սթրես-թեստերի արդյունքում սահմանված՝ անվտանգության մակարդակի բարձրացման, ինչպես նաեւ ՀԱԷԿ-ի գործարկման պլանավորված երկարաձգման հետ կապված լիցենզավորման հետագա գործողություններում ՀԱԷԿ-ի դերին համապատասխան։

…ՄԱՀԳ-ի համաձայն ՀԱԷԿ-ին հետագայում տրամադրվող ցանկացած աջակցություն կներառի միայն այն գործողությունների իրականացումը, որոնց հիմքում ընկած են սթրես-թեստերի արդյունքները, եւ որոնք ներառված են ԵՄ-ի փորձագետների աջակցությամբ եւ Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խմբի (ՄԱԿԵԽ) մասնագրերին եւ ընթացակարգերին համապատասխան ՄԿՀՄ-ի կողմից մշակված Գործողությունների ազգային ծրագրում», - նշված է համաձայնագրի նախագծում:

Փաստաթղթով նախատեսված հիմնական գործողություններն են՝

- աջակցություն Հայաստանի միջուկային օպերատորին. պաշտպանիչ պատյանի եւ բանեցված միջուկային վառելիքի պահման ավազանի հերմետիկության մակարդակի բարելավում;

- աջակցություն Հայաստանի միջուկային ոլորտը կարգավորող մարմնին միջուկային կամ ճառագայթային վթարների հետ կապված արտակարգ իրավիճակներում պատրաստվածության մակարդակի բարելավման հարցում. ջրի եւ էներգիայի մատակարարման այլընտրանքային միջոցների ապահովում:

Գործողությունը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ հիմնական ակտին՝ Միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության գործիքին համապատասխան։ Ծրագրի արժեքը 6 500 000 եվրո է: Հայկական կողմը չի համաֆինանսավորում Գործողությունը։ Ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո ավարտվելու է 96 ամիս անց:

Փաստաթղթին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ (31 կետ):

14:26 Դեկտեմբեր 19, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news