ՀՀ կառավարությունը մտահոգ է ապաստարանների բացակայության խնդրով. նոր հայեցակարգ կառավարության ծրագրում

ՀՀ կառավարությունը մտահոգ է ապաստարանների բացակայության խնդրով. նոր հայեցակարգ կառավարության ծրագրում

ԷկոԼուր

ՀՀ Կառավարությունը նախատեսում է իրականացնել պաշտպանական կառույցների ֆոնդի կուտակում, գոյություն ունեցող կառույցների պահպանում, նախապատրաստում և արդիականացում: Այս նպատակով գործադիրը պատրաստվում է 2020 թ-ին ընդունել Բնակչության պատսպարման հայեցակարգ : Այս մասին նշված է Կառավարության 2019-2023 թթ. գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում, որը հաստատվեց սույն թվականի մայիսի 16-ին:

«Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո բաց է մնացել քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների` մասնավորապես ապաստարանների և հակաճառագայթային թաքստոցների իրավական կարգավիճակի հստակեցման հարցը, որի արդյունքում բազմաթիվ պաշտպանական կառույցներ օտարվել են, փոխվել է դրանց օգտագործման նպատակային նշանակությունը, և ներկայում անհրաժեշտ է իրականացնել պաշտպանական կառույցների նախապատրաստում, կահավորում, պահպանում, բարեկարգում և դրանց արդիականացում: Անհրաժեշտության դեպքում բնակչության պատսպարումը հիմնականում նախատեսված է իրականացնել բնակելի շենքերի նկուղային հարկերում, որոնք ներկայում մեծամասամբ զբաղեցված են բնակիչների կողմից և օգտագործվում են որպես խորդանոցներ»,- նշված է «Կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների հիմնավորումներ» փաստաթղթում:

ՀԱԷԿ-ից 5-10 կմ շառավողով հեռավորթյան վրա գտնվող համայնքներում հակաճառագայթային թաքստոցների բացակայության խնդրին բազմիցս անդրադարձել է ԷկոԼուրը: ԷկոԼուրի կողմից մշտադիտարկված 11 համայնքում չկա հակաճառագայթային թաքստոց: Ճառագայթային վտանգի դեպքում նախատեսված թաքստոցները չեն համապատասխանում ճառագայթային անվտանգության պահանջներին և նախատեսված չեն երկարաժամկետ թաքնվելու համար: Շատ դեպքերում որպես ճառագայթային թաքստոց են ծառայում նաև մեծ պատուհաններ ունեցող դպրոցների սպորտդահլիճները: 

Մայիս 21, 2019 at 19:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր