Գործադիրը հաստատել է ՀԱԷԿ-ի համար անհրաժեշտ սարքերի ցանկը, որոնք պետք է գնվեն անմիջապես արտադրողներից

Գործադիրը հաստատել է ՀԱԷԿ-ի համար անհրաժեշտ սարքերի ցանկը, որոնք պետք է գնվեն անմիջապես արտադրողներից

ԷկոԼուր

Գործադիրը հաստատել է Հայկական ատոմային էլեկտրակայանի համար անհրաժեշտ այն սարքերի, սարքավորումների, նրանց պահեստամասերի և նյութերի ցանկը, որոնք պետք է գնվեն անմիջապես արտադրողներից կամ նրանց միակ ներկայացուցիչ հանդիսացող անձանցից: Գնումը պետք է կատարվի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:

ՀԱԷԿ-ի  գնումներին վերաբերող «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության գնման գործընթացի առանձնահատկությունները սահմանելու մասին» որոշումը գործադիրն ընդունեց սույն թվականի հուլիսի 30-ին:

Ինչպես նշված է որոշման հիմնավորման մեջ, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի շահագործման համար անհրաժեշտ որոշակի սարքավորումներն իրենց բնույթով եզակի են, մշակված են միայն «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի և այն բնակլիմայական պայմանների համար, որտեղ այդ սարքավորումները շահագործվում են: Սարքավորումների գծագրերը և նախագծերը պատկանում են կոնկրետ արտադրողների բացառապես հեղինակային իրավունքով: Գնումը կարող է իրականացվել միայն այդ արտադրողներից կամ վերջիններիս միակ ներկայացուցիչ հանդիսացող անձանցից, քանի որ նրանք հանդիսանում են այդ սարքերի և սարքավորումների բացառապես միակ արտադրողները: «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գործունեության համար վերը նշված սարքերի և սարքավորումների ձեռք բերումը և փոխարինումը այլ արտադրողների կողմից արտադրված համարժեք սարքավորումներով առաջացնում է շեղում «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի նախագծից...»:

Տվյալ սարքերի, սարքավորումների տեսակարար կշիռը, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տարեկան գնումների պլանում, առանց վառելիքի արժեքի, կազմում է 16%` կախված տվյալ տարում պլանային վերանորոգումների ծավալներից:

Օգոստոս 05, 2015 at 14:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր