Բնապահպանության, ընդերքօգտագործման, էներգետիկայի և այլ բնագավառներում ինչ առաջնահերթ միջոցառումներ են նախատեսված ՀՀ կառավարության նոր ծրագրով

Բնապահպանության, ընդերքօգտագործման, էներգետիկայի և այլ բնագավառներում ինչ առաջնահերթ միջոցառումներ են նախատեսված ՀՀ կառավարության նոր ծրագրով

ԷկոԼուր

Սույն թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցն է: Ներկայացնում են կառավարության նախաձեռնած անելիքները բնապահպանության, զբոսաշրջության, ընդերքօգտագործման, էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման, անտառային ոլորտների, աղետների կառավարման վերաբերյալ անելիքները:

Էկոլուրը ներկայացնելու է կարծիքներ կառավարության նոր ծրագրում շրջակա միջավայրի վերաբերյալ  դրույթների մասին:

Բնապահպանություն

• օրենսդրական կարգավորումներին համահունչ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության շարունակական վերականգնում և պահպանություն.
• վեց ամսվա ընթացքում՝
ա. Ախուրյանի և երեք տարվա ընթացքում` Սևանի, Հրազդանի և Հյուսիսային ջրավազանային տարածքների կառավարման պլանների հաստատում
բ. ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման գործընթացը կանոնակարգող օրենսդրության մշակում
գ. Փարիզի համաձայնագրի վավերացում, կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված միջոցառումների կազմում և ջերմոցային գազերի արտանետումների աճի սահմանափակումների ապահովման ուղղությամբ աշխատանքների իրականացում
դ. «Դիլիջան» ազգայի պարկի կառավարման պլանի հաստատում
• մեկ տարվա ընթացքում էկոլոգիական կրթության ու դաստիարակության մոտեցումների մշակում
• 2017 թվականին՝
ա. էկոլոգիական քաղաքականության օրենսդրական նոր հենքի ստեղծում
բ. կանաչ տնտեսության սկզբունքների ներդրման հայեցակարգի մշակում, կանաչ տնտեսության ազգային կենտրոնի ձևաովորում
գ. առնվազն 20 կետում Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների ջրային ռեսուրսների ավտոմատ կառավարման համակարգերի ներդրում
• երեք տարվա ընթացքում՝
ա. ռեկուլտիվացիոն ֆոնդի կառավարման համակարգի ներդրում
բ. ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով բնապահպանական միասնական տեղեկատվական համակարգերի ձևավորում, բնապահպանական հսկողության և վերահսկողության համակարգերի ուժեղացում
գ. բնության հատուկ պահպանվող տարածքների («Ջերմուկ» ազգային պարկ, Իջևանի անտառային արգելավայր, «Լոռու լճեր» պահպանվող լանդշաֆտ և այլն) ընդլայնում և դրանց կառավարման համակարգերի կատարելագործում
դ. նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ անտառների ապօրինի հատումների կանխման համակարգի ներդրում
ե. Երևան քաղաքում բուսաբանական այգու հիմքի վրա կենսաբազմազանության պահպանման և բնապահպանական կրթության ազգային կենտրոնի ստեղծում։

Զբոսաշրջություն՝

• վեց ամսվա ընթացքում՝
ա. զբոսաշրջային ծառայությունների և ենթակառուցվածքների որակի բարելավման նպատակով զբոսաշրջային ծառայությունների որակավորման չափանիշների ներդնում
բ. 60 գյուղական բնակավայրերում գյուղական տուրիզմի փորձնական ծրագրի մեկնարկ, մեկ տարվա արդյունքերի ամփոփման հիման վրա գյուղական տուրիզմի զարգացման ազգային ծրագրի մեկնարկ
գ. առնվազն 5 քարանձավների զբոսաշրջային վայր դարձնելու նպատակով մրցույթների նախաձեռնում
դ. «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» զբոսաշրջային ռազմավարության մշակում
• 2017 թվականին՝
ա. զբոսաշրջության մեծ պոտենցիալ ունեցող նոր ուղղությունների (լեռնագնացություն, հեծանվորդություն, էքստրեմալ տուրիզմ, էկոտուրիզմ, առողջապահական տուրիզմ, կրոնական, գինու և այլն)՝ արդեն իսկ գործող մասնավոր նախաձեռնություններին աջակցություն և զարգացման ծրագրի մշակում՝ նպատակ ունենալով 5 տարվա ընթացքում առնվազն եռապատկել զբոսաշրջիկների թիվը:

Անտառային ոլորտ՝

• երեք ամսվա ընթացքում՝
անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի մշակում՝ ուղղված անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման վիճակի բարելավմանը:
• 2017 թվականին՝
ա. անտառապատման և անտառավերականգնման ծավալների ընդլայնում:

Էներգետիկայի ոլորտ

• Տարածաշրջանում իրացման նոր շուկաներ փնտրելու, ներկրման և արտահանման ակտիվ քաղաքականության միջոցով Հայաստանի էներգետիկ անկախության ապահովման ուղղությամբ համալիր միջոցառումների ակտիվ կերպով իրականացում
• 2017 թվականին՝
ա. վերականգնվող էներգետիկայի ոլորտում միկրոկայանների մասսայականացմանն ուղղված խթանիչ ծրագրի մշակում և 2018 թվականին ծրագրի մեկնարկ
բ. նոր կառուցվող և վերակառուցվող բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում պարտադիր էներգախնայողության չափանիշների սահմանում, 2018 թվականից էներգետիկ փորձաքննության իրականացման ապահովում և չափանիշների կիրառում
• Կլիմայի ներդրումային հիմնադրամի հետ համատեղ իրականացվող վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի շրջանակներում արևային համակարգային կայանների կառուցում 2017-2019 թվականներին
• հողմային էլեկտրական կայանների կառուցման մասնավոր ծրագրերի աջակցություն՝ այդ ուղղությամբ նաև օրենսդրական խթանների մշակում
• 2017-2018 թվականներին «Կարկառ» կոչվող տեղանքում տնտեսական շահավետության տեսանկյունից երկրաջերմային պաշարների վերջնական հաստատման դեպքում էլեկտրակայանի կառուցման ներդումային ծրագրի կազմում ու մասնավոր ներդրողի ներգրավման նպատակով մրցույթի իրականացում
• 2019 թվականին Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ նոր էլեկտրահաղորդման գծերի շինարարության ավարտ:

Ընդերքօգտագործում՝

• հանքարդյունաբերության ոլորտում տատանվող գների ազդեցությունը մեղմող միջոցառումների մշակում` ելնելով առանձին ծրագրերի վրա այդպիսի միջավայրի ազդեցության առանձնահատկություններից
• ընդերքօգտագործման իրավունքի մրցակցային տրամադրման, ընդերքի արդյունավետ և պատասխանատու օգտագործման, ինչպես նաև 2017 թվականին Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI) անդամակցության հայտի ներկայացում
• օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների անձնագրերի առկա նյութերի թվայնացման աշխատանքների հետևողական իրականացում՝ մինչև 2018 թվականն այն առցանց հասանելի դարձնելով բոլոր հնարավոր ներդրողների համար:

Ջրային ռեսուրսների կառավարում
• խմելու ջրի համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացման, հանրապետության 730 հազարից ավելի բաժանորդների համար կանխատեսելի և միաժամանակ միասնական և մատչելի սակագներ ապահովելու նպատակով եռամսյա ժամկետում միջազգային հեղինակություն վայելող օպերատորի ներգրավում
• ջրամբարաշինության, ոռոգման համակարգերի վերականգնման, վերակառուցման, արդիականացման ծրագրերի, ինչպես նաև ոռոգման ջրամատակարարման ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլային և շարունակական իրականացում:

Հայկական ատոմային էլեկտրակայան

• նախատեսված ժամկետում Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման և արդիականացման աշխատանքներն ավարտին հասցնելը
• նոր միջուկային էներգաբլոկի շինարարության ծրագրի իրականացման նպատակով քննարկումների ու հնարավոր ներդրողների հետ բանակ-ցությունների ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացում:

Աղետներից պաշտպանություն

• վեց ամսվա ընթացքում աղետների վաղ ազդարարման համակարգի զարգացում՝ 10 համայնքում
• մեկ տարվա ընթացքում՝
ա․ աղետների ռիսկերի բացահայտման և գնահատման համակարգի ներդրում 10 համայանքում
բ․ 2 համայնքում սողանքային աղետի կառավարման միասնական համակարգի փորձնական ներդրում:

 

 

15:53 Հոկտեմբեր 19, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news