ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները դրական են գնահատել Հայկական ատոմային էլեկտրակայանի սեյսմիկ անվտանգության ծրագիրը

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները դրական են գնահատել Հայկական ատոմային էլեկտրակայանի սեյսմիկ անվտանգության ծրագիրը

ԷկոԼուր

Ատոմային էներգիայի հարցերով միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները դրական են գնահատել Հայկական ատոմային էլեկտրակայանի սեյսմիկ անվտանգության ծրագիրը: ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգության մասին ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները եզրակացությունը, որում ասված է.

«Ատոմային էներգիայի հարցերով միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջուկային անվտանգության հարցերով փորձագետների խումբը ավարտել է հայկական ԱԷԿ-ի երկարաժամկետ շահագործման անվտանգության գնահատումը։

Երկարաժամկետ շահագործման անվտանգության գնահատման դիմում ներկայացրել է ԱԷԿ-ը, որը գտնվում է Մեծամորում՝ մայրաքաղաք Երևանից 36 կմ արևմուտք: Մանրազնին գնահատումը, որը մեկնարկել էր նոյեմբերի 28-ին, առնչվում էր կայանի երկարաժամկետ անվտանգ շահագործման համար էական ոլորտներին:

Ավելի վաղ ԱԷԿ-ի ղեկավարությունը դիմել էր Միջուկային անվտանգության կարգավորման հարցերով պետական կոմիտե, որպեսզի էներգիայի արտադրությունը երկարացնի նաեւ 2016-ից հետո։ Ռեակտորն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի 35-40 տոկոսը:

Փորձագետների խումբը գնահատել է ԱԷԿ-ում աշխատանքների կազմակերպումը, նաեւ դրա երկարաժամկետ շահագործման հետ կապված ծրագրերը, որոնք առնչվում են այդ թվում մարդկային ռեսուրսներին ու գիտելիքի կառավարմանը։ Խմբի գնահատման արդյունքները հիմնված են ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության չափանիշների վրա:

Փորձագետներն ատոմային կայանի աշխատանքում մի քանի դրական կողմեր են առանձնացրել, որոնք կներկայացվեն համաշխարհային միջուկային արդյունաբերությանը, ներառյալ՝
• ԱԷԿ սեյսմիկ անվտանգության ծրագիրը,
• Կառավարման և գործառնական հաջորդականության պլանը 27 անվտանգության-կրիտիկական դերակատարությունների դեպքում,
• ԱԷԿ անվտանգության արդիականացման ծրագիրը։

Այդուհանդերձ, ներկայացվել են մի շարք հանձնարարականներ՝ բարելավելու երկարաժամկետ գործառնական անվտանգությունը, ներառյալ՝
• ԱԷԿ-ում պետք է մշակվի ու ներդրվի մեթոդաբանություն, որի համաձայն անվտանգության հետ կապակցված բոլոր համակարգերը պետք է գնահատվեն երկարատեւ շահագործման տեսակետից և բոլոր արդյունքները պետք է փաստաթղթավորվեն:
• ԱԷԿ-ը պետք է ամբողջությամբ փաստաթղթավորի երկարաժամկետ շահագործման նախապատրաստական աշխատանքները՝ ապահովելու անվտանգության բոլոր ոլորտների ներգրավումը:
• ԱԷԿ-ը պետք է ապահովի, որ համապասխան մեխանիկական բաղադրիչները պարբերաբար վերագնահատվում են երկարաժամկետ շահագործման ընթացքում:
Հայկական ԱԷԿ-ի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել կատարել բոլոր հանձնարարականները ու խնդրել է ՄԱԳԱՏԷ-ին հաջորդ առաքելությունը ծրագրել մոտավորապես 18 ամիս հետո։

Զեկույցը, այդ թվում ԱԷԿ-ից ու Պետական կոմիտեից ցանկացած դիտողություն, քննարկվելու է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր գրասենյակում, իսկ վերջնական զեկույցը ներկայացվելու է ԱԷԿ-ին և ՀՀ կառավարությանը երեք ամիսվա ընթացքում։

Փորձագետների թիմում ընդգրկվել էին մասնագետներ Արգենտինայից, Բուլղարիայից, Կանադայից, Հնդկաստանից, Ուկրաինայից ու ՄԱԳԱՏԷ-ից»։

Դեկտեմբեր 09, 2016 at 14:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր