Ռուսական «ՏՎԷԼ» ԲԲԸ-ն և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն պայմանագիր են ստորագրել միջուկային վառելիքի մատակարարման մասին

Ռուսական «ՏՎԷԼ» ԲԲԸ-ն և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն պայմանագիր են ստորագրել միջուկային վառելիքի մատակարարման մասին

ԷկոԼուր

Ռուսական «ՏՎԷԼ» ԲԲԸ-ն և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն պայմանագրային փաստաթղթեր են ստորագրել Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի համար միջուկային վառելիքի մատակարարման մասին: Ինչպես տեղեկացնում է ռուսական ընկերության պաշտոնական կայքը, այս պայմանագրի շնորհիվ կապահովվի ոչ միայն վառելիքի հաստիքային վերաբեռնումը հերթական պլանային նորոգման համար , այլև կձևավորվի ջերմազատող էլեմենտների հավաքածուների պահուստ 2 տարվա համար:

Պայմանագրային փաստաթղթերը ստորագրվել են Ռոսատոմի վառելիքային ընկերության` «ՏՎԷԼ» ԲԲԸ-ի նախագահ Նատալյա Նիկիպելովայի գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի ժամանակ:
«ՏՎԷԼ» ընկերությունը հայ գործընկերներին առաջարկել է բարձրացնել էներգետիկ անվտանգությունը և շահավետ կոմերցիոն պայմաններ առաջարկել միջուկային վառելիքի մատակարարման համար՝ հաստատելով մեր բազմամյա գործընկերության բարձր մակարդակը։ Ատոմակայանը առանցքային դեր է խաղում երկրին էլեկտրաէներգիա մատակարարելու գործում, ուստի շատ կարեւոր է ապահովել դրա երաշխավորված անխափան աշխատանքը։ 2016 թվականին մենք համատեղ որոշում կայացրեցինք Հայկական ԱԷԿ–ում միջուկային վառելիքի պահեստ ստեղծելու համար»,– նշել է ընկերության նախագահ Նատալյա Նիկիպելովան։

Ռուսական արտադրության վառելիքը ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի համար մատակարարվում է 1995թ-ից:

Հոկտեմբեր 13, 2017 at 18:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր